ԵՐԵՎԱՆ 5 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հյուսիսային Կորեայի առաջնորդը Սի Ցզինպինին խնդրել է արագացնել պատժամիջոցների հանումը

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը Չինաստան կատարած հունիսյան այցի ժամանակ դիմել է Չինաստանի նախագահ Սի Ցզինպինին՝ խնդրելով նպաստել Հյուսիսային Կորեայի դեմ սահմանած տնտեսական պատժամիջոցները հանելու հարցի լուծման արագացմանը, հայտնում է ճապոնական Yomiuri պարբերականը:

Պարբերականի տեղեկություններով՝ Կիմ Չեն Ընը պարզաբանել է, որ դրան պետք է նպաստի հունիսի 12-ին Սինգապուրում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թամփի հետ հանդիպմանը համաձայնությունների հաջող ձեռքբերումը:

Պարբերականը նշում է, որ Չինաստանի ղեկավարը Կիմ Չեն Ընին հավաստիացրել է, որ «առավելագույն ջանքեր կներդնի» այդ խնդրանքը կատարելու համար:

Միաժամանակ, ինչպես բազմիցս շեշտել են ԱՄՆ-ն, Ճապոնիան եւ Հարավային Կորեան, Փհենյանի վրայից պատժամիջոցների հանումը հնարավոր է միայն Հյուսիսային Կորեայի ամբողջական ապամիջուկայնացումից հետո:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 52%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    5 C°
     
    20°   
    30.03.2024
    19°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: