ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Դուգինի հայտարարությունները զառանցանք են` Սերժ Սարգսյանը միշտ կողմ է եղել ղարաբաղյան հարցի արդարացի լուծմանը. Շարմազանով

Sputnik Արմենիա

Ես պաշտոնապես հայտարարում եմ, որ ռուս քաղաքագետ Ալեքսանդր Դուգինի հայտարարությունները բացահայտ զառանցանք, անհեթեթություն և սուտ են՝ վճարված Բաքվի նավթադոլարներով: Այս մասին հայտարարել է ՀՀ ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը, հաղորդում է News.am-ը: 

Նրա խոսքով, Դուգինի պնդումը, որը հայկական քաղաքական համայնքի որոշ ներկայացուցիչներ պաշտպանել են, ակնհայտ սուտ է: «Սերժ Սարգսյանը միշտ կողմ է եղել ղարաբաղյան հարցի արդարացի լուծմանը, նա միշտ հաշվի է առել Հայաստանի և Արցախի շահերը, և նման հայտարարությունները անբարոյական և անհեթեթ են», - շեշտել է նա՝ ասելով, որ նման խոսակցություն երբեք չի եղել և չէր կարող լինել:

Պատասխանելով Ադրբեջանի իշխանությունների կողմից ռուս քաղաքագետների և փորձագետների համար Ադրբեջան կազմակերպված  ուղևորության մասին, Շարմազանովը նշել է, որ դա Բաքվի հերթական շոուն է, որը նպատակ ունի ցույց տալ, որ Մոսկվան իբրև թե ադրբեջանամետ դիրքորոշում է զբաղեցնում, բայց բնականաբար, նման բան չկա:

«Դա Բաքվի հերթական քարոզչական հնարքն է», -ասել է նա՝ հիշեցնելով, որ բազմաթիվ ռուս քաղաքագետներ և փորձագետներ բազմիցս այցելել են Ստեփանակերտ: Նա Հայաստանի և Արցախի իշխանություններին կոչ է արել զգոնություն և զգուշություն ցուցաբերել, որպեսզի Ալիևի ջրաղացին ջուր չլցնեն:

Շարմազանովը նշել է, որ Հայաստանի նոր իշխանությունները պետք է ամեն ինչ անեն ղարաբաղյան հակամարտության քաղաքական որոշումն ապահովելու համար:

«Հարկավոր է գործընթացը կառուցողական հուն վերադարձնել: Վտանգի տակ են Հայաստանի և Արցախի ապագան: Բանակի արդիականացման հետ մեկտեղ անհրաժեշտ են դիվանագիտական ջանքեր», - նշել է նա:

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 25%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    16 C°
     
    20°  10° 
    30.03.2024
    20°  10° 
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: