ԵՐԵՎԱՆ 6 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Արմեն Սարգսյանը շնորհավորել է Ալեքսանդր Լուկաշենկոյին՝ Բելառուսի Հանրապետության անկախության օրվա առթիվ

NovostiNK.ru

Բելառուսի Հանրապետության անկախության օրվա առթիվ նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից: 

Նախագահ Սարգսյանը նշել է, որ երկու ժողովուրդներին կապում են համագործակցությունն ու բարեկամությունը, որոնք հանդիսանում են հայ-բելառուսական միջպետական հարաբերությունների հիմքը: Արմեն Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ այս սկզբունքների վրա հիմնված փոխգործակցությունը հնարավորություն կտա համագործակցության զարգացման ավելի բարձր մակարդակ ապահովել, ինչն, անկասկած, համապատասխանում է երկու ժողովուրդների եւ երկրների հիմնարար շահերին:

Նախագահ Սարգսյանը Բելառուսի նախագահին մաղթել է առողջություն և հաջողություններ, իսկ բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարգավաճում:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 57%
    Քամի՝ 2,57 կմ/ժ
    6 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: