ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Նիկոլ Փաշինյանն ընդունել է Գլենդելի քաղաքապետ Զարեհ Սինանյանին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի հայաշատ Գլենդել քաղաքի քաղաքապետ Զարեհ Սինանյանին: 
«Հայաստանում տեղի ունեցած քաղաքական գործընթացների ընթացքում մեծ աջակցություն ցուցաբերեցին Լոս Անջելեսի ու Գլենդելի մեր հայրենակիցները: Հույս ունենք, որ հետհեղափոխական շրջանում այդ աջակցությունն իր բովանդակությամբ կլինի ներառական»,- ասել է Նիկոլ Փաշինյանը և հույս հայտնել, որ Երևանի ու Գլենդելի միջև կապերն առաջիկայում էլ ավելի կամրապնդվեն: 
Իր հերթին, Զարեհ Սինանյանը նշել է, որ Գլենդելի հայ համայնքի մոտ Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունից հետո ոգևորությունը շատ մեծ է՝ կապված նոր իրավիճակի, լեգիտիմ կառավարության առկայության և այլ հանգամանքների հետ: «Մեր հայազգի բնակիչներն անհամբեր սպասում են առարկայական զարգացումների: Համոզված եմ, որ կան համագործակցության շատ ուղղություններ, պետք է գտնենք ամենաարդյունավետ տարբերակներն ու կարողանանք լավագույն արդյունքներ ապահովել»,- ասել է Գլենդելի հայազգի քաղաքապետը:
Զրուցակիցները կարևորել են այնպիսի ծրագրերի իրականացումը, որոնք կնպաստեն հայրենադարձության ապահովմանն ու սփյուռքում հայապահպանությանը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 51%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    13 C°
     
    27°  15° 
    20.04.2024
    26°  17° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: