ԵՐԵՎԱՆ 6 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 20 429,37 դրամ ԱՐԾԱԹ - 240,74 դրամ ՊԼԱՏԻՆ - 13 279,01 դրամ

Պատրուշևն ու Գրիգորյանը քննքրկել են անվտանգության ոլորտում հայ-ռուսական փոխգործակցության հեռանկարները

Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ հանդիպման ժամանակ վերահաստատել է Մոսկվայի դիրքորոշումը ղարաբաղյան հակամարտության խաղաղ և փուլային կարգավորման օգտին՝ հաշվի առնելով բոլոր կողմերի շահերը: Այս մասին հայտնում է ՌԴ Անվտանգության խորհրդի մամուլի ծառայությունը, փոխանցում է News.am-ը:

«Վերահաստատվել է Ռուսաստանի դիրքորոշումը, որը կողմ է կայունությանը տարածաշրջանում, Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ, փուլային կարգավորման օգտին՝ հաշվի առնելով բոլոր կողմերի շահերը»: Նիկոլայ Պատրուշևը և Արմեն Գրիգորյանը մտքեր են փոխանակել երկու երկրների միջազգային, տարածաշրջանային և ազգային անվտանգության ապահովմանն առնչվող հարցերի շուրջ՝ հատուկ ուշադրություն դարձնելով անվտանգության ոլորտում հայ-ռուսական փոխգործակցության հեռանկարներին՝ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերով:

«Զրուցակիցները նշել են ռուս-հայկական համագործակցության և ռազմավարական գործընկերության բարձր դինամիկան, բարձր և ամենաբարձր մակարդակներում երկկողմ երկխոսության, ինչպես նաև նախարարությունների և գերատեսչությունների միջև շփումների վստահելի և կառուցողական բնույթը»,- նշվում է հայտարարության մեջ:

Պատրուշևը և Գրիգորյանը համաձայնել են Ռուսաստանի և Հայաստանի Անվտանգության խորհուրդների ապարատների գծով համագործակցության՝ 2019-2020 թվականների ծրագիր նախապատրաստել և հաստատել այն նոյեմբերին Մոսկվայում նախատեսված ԱՊՀ անդամ պետությունների անվտանգության խորհուրդների քարտուղարների վեցերորդ հանդիպման ժամանակ:

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան

Խոնավություն՝ 50%
Քամի՝ 6 կմ/ժ
8 C°
 
  11° 
23.03.2019
  13° 
24.03.2019
Հարցում

Պե՞տք է արդյոք Հայաստանը խորացնի համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ: