ԵՐԵՎԱՆ 26 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Արցախի Հանրապետության խորհրդարանի նախագահն ընդունել է Ժակ Ռեմիյեին

Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը հուլիսի 6–ին ընդունել է Ֆրանսիայի Վիեն քաղաքի նախկին քաղաքապետ Ժակ Ռեմիյեին:

Ողջունելով հյուրին՝ խորհրդարանի ղեկավարը բարձր է գնահատել նախկին քաղաքապետի ջանքերն ու նախաձեռնողականությունը` Ֆրանսիա-Արցախ բարեկամության ամրապնդման գործում, մասնավորապես շեշտելով նրա դերը 2014թ.-ին Արցախի Հադրութ և Ֆրանսիայի Վիեն քաղաքների միջև Բարեկամության հռչակագրի ստորագրման գործում:

Ժակ Ռեմիյեն վստահեցրել է, որ այսուհետ ևս աշխատելու է երկու  երկրների միջև բարեկամության ու փոխգործակցության մակարդակի բարձրացման և Արցախում վերջնական խաղաղության հաստատման ուղղությամբ: Նախկին քաղաքապետը ուրախությամբ է արձանագրել, որ տարեցտարի քույր քաղաքների թիվն ընդլայնվում է, իսկ համագործակցության ուղղությունները՝ համալրվում նոր ծրագրեըով:  

Հանդիպման ընթացքում կողմերը անդրադարձել են նաև Արցախում ֆրանկաֆոնիայի ծրագրերի, միջխորհրդարանական կապերի և քույր քաղաքների հետ համագործակցության թեմաներին:

Հանդիպմանը մասնակցել են ԱՀ ԱԺ «Արցախ-Ֆրանսիա» բարեկամության շրջանակի անդամ Արթուր Թովմասյանը, արտաքին գործերի նախարարի տեղակալ Ֆելիքս Խաչատրյանը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 21%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    26 C°
     
    25°  16° 
    21.04.2024
    25°  14° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: