ԵՐԵՎԱՆ 25 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 18 748,32 դրամ ԱՐԾԱԹ - 221,73 դրամ ՊԼԱՏԻՆ - 12 556,59 դրամ

Ադրբեջանը Հայաստանին է մեղադրում Գյանջայում տեղի ունեցածի համար

novostik.com

Ադրբեջանն իր երկրում տեղի ունեցող ցանկացած վատ միջադեպի համար շարունակում է մեղադրել Հայաստանին:

Այս անգամ էլ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Հիքմեթ Հաջիևը` նախօրեին Գյանջա քաղաքում  ցուցարարների և ոստիկանության միջև տեղի ունեցած բախումն անվանել է պրովոկացիոն քայլ և դրանում մեղադրել արտաքին ուժերին:

«Երկրում կայունության խախտման սադրիչ փորձերը վկայում են, որ Ադրբեջանի զարգացումը և հաջողությունները միջազգային մակարդակով լրջորեն խանգարում են որոշ օտարերկրյա շրջանակների, այդ թվում `Հայաստանին», - հայտարարել Հաջիևը:

Նրա խոսքով` Ադրբեջանում տեղի ունեցած  ռազմական շքերթը մտահոգություն  է առաջացրել Հայաստանում և այլ արտասահմանյան շրջանակներում:

«Այլ երկրներում ապրող հայրենիքի դավաճանները, ովքեր ողջունում և աջակցում են այդ գործողություններին, պետք է ամոթ զգան: Նրանք, ովքեր այդպիսի քայլերի են դիմում, ադրբեջանցի ժողովրդի կողմից կստանան պատշաճ պատասխան: Մենք կոչ ենք անում մեր երիտասարդներին զգոնություն ցուցաբերել»,- ասել է մամուլի խոսնակը: 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Արևոտ
Խոնավություն՝ 35%
Քամի՝ 11.27 կմ/ժ
25 C°
 
14°  26° 
21.09.2018
16°  24° 
22.09.2018
Հարցում

Ձեր կարծիքով՝ Ադրբեջանը կդառնա՞ ՀԱՊԿ անդամ: