ԵՐԵՎԱՆ 24 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Իտալացիների ուշադրության կենտրոնում է հայտնվել Նիկոլ Փաշինյանի տեսքը

Իտալացիները, որոնք սուր աչք ունեն հագուստի հարցում, ուշադիր զննել են Փաշինյանի բրյուսելյան լուսանկարները և եկել եզրակացության, որ նա միայն հայկական կոշիկներ է հագնում։ Այդ մասին գրում է Կառլո Կոպոլան՝ Հրանտ Նազարյանցի` Իտալիայում հայագիտական կենտրոնի նորությունների բաժնի խմբագիրը։

«Փաշինյանն առաջին հերթին գնահատում է այն, ինչ պատրաստված է Հայաստանում՝ տեղի ձեռնարկատերերի ծանր աշխատանքով, որոնք Հայաստանում շատ բարդություններ են հաղթահարում», - ասել է Կոպոլան։

Նրա խոսքով՝ Բրյուսելում հանդիպումների ժամանակ կրկին դրսևորվել է հայկական կոշիկների նկատմամբ սերը․ նա եղել է հայկական Kristobad ապրանքանիշի կոշիկներով, նշել է խմբագիրը։

Sputnik Արմենիայի հետ զրույցում հայկական ընկերությունից նշեցին, որ իսկապես հատուկ պատվերով կոշիկ կարել են Փաշինյանի համար. նրանց խնդրել էին ընտրել սև կաշի՝ առանց որևէ նախշի։ Բայց այն կոշիկները, որ վարչապետը հագել է Բրյուսելում, Kristobad-ից չեն եղել, մանրամասնեցին ընկերությունից։

Ինչ վերաբերում է վարչապետի կոստյումին, ամենայն հավանականությամբ, այն արտասահմանյան է։ Հայաստանում պատրաստի կոստյումներ կարում է առայժմ միայն մեկ ձեռնարկություն։ Բայց այնտեղ ասացին, որ վարչապետի համար կոստյում չեն կարել, թեև` շատ կուզեին իմանալ նրա նախասիրությունների մասին։

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 14%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    24 C°
     
    25°  14° 
    24.04.2024
    28°  15° 
    25.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: