ԵՐԵՎԱՆ 6 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 19,374.82 դրամ ԱՐԾԱԹ - 224.22 դրամ ՊԼԱՏԻՆ - 12,287.12 դրամ

Այնթափի առաջին լուսանկարիչը հայ է եղել

golos.io

Այնթափի (պաշտոնական անվանումը` Գազիանթեփ-Ակունքի խմբ.) առաջին լուսանկարիչը մի հայ է եղել: Այս մասին «Gaziantepsabah.com» կայքէջի թղթակցին է ասել հայտնի լուսանկարիչ Սերդար Բեյազասլանը:  Այդ մասին փոխանցում է Akunq.net-ը:   

«Հետագայում Գազիանթեփի առաջին վարպետները հենց հայից են սովորել այդ մասնագիտությունը: Իմ հայրը ևս եղել է այդ հայ լուսանկարչի աշակերտների մեջ», - ասել է Բեյազասլանը: 

Հիշեցնենք, որ Այնթապի հայերը զանգվածաբար ոչնչացվեցին 1915-1921 թթ.: Հայոց ցեղասպանությունից փրկվածները ապաստանեցին Սիրիայում, Լիբանանում, ԱՄՆ-ում:

Ըստ թուրք ուսումնասիրող Մուրադ Ուչաների` ներկայում Այնթափ նահանգում ապրում է 2 միլիոն մարդ, որի միայն 5 տոկոսն է բնիկ այնթափցի: Եվ այդ 5 տոկոսի գրեթե կեսը (այսինքն` 50 հազարը) կազմում են իսլամացած հայերը: Սակայն նրանց մեծ մասը մերժում է իր հայկական ծագումը` ասելով. «Մենք մուսուլման թուրք ենք»: Մոտ 25 հազար իսլամացած հայ է ապրում Այնթափի կենտրոնում, իսկ Նիզիփի և Բիրեջիքի բնակչության մեկ երրորդը բաղկացած է կրոնափոխ հայերից:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Մասամբ ամպամած
Խոնավություն՝ 60%
Քամի՝ 19.31 կմ/ժ
7 C°
 
   
12.12.2018
   
13.12.2018
Հարցում

Դեկտեմբերին կայանալիք խորհրդարանական ընտրություններից հետո երկրում փոփոխություններ ակնկալո՞ւմ եք: