ԵՐԵՎԱՆ 9 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Գնդակներն ընկել են տանիքներին. գյուղապետը մանրամասներ է ներակայացրել ադրբեջանական կրակոցների հետևանքների մասին

Ադրբեջանական դիրքերից հայկական սահմանապահ դիրքերի ու Գեղարքունիքի սահմանամերձ գյուղի ուղղությամբ կրակել են հուլիսի 12-ին, ժամը 14-15-ի սահմանում։ Այս մասին Sputnik Արմենիային է հայտնել Ջիլ գյուղը ներառող Շողակաթ խոշորացված համայնքի ղեկավար Սուլիկո Շուշանյանը։

«Կրակոցները ոչ թե նշանառու, այլ տարերային են եղել։ Ուղղակի երևի դիքերին կրակել են, անցել են, հասել գյուղ։ Գնդակներն ընկել են խանութի մոտ, տանիքներին։ Բարեբախտաբար տուժածներ չկան, ավերածություններ ու վնասներ չեն եղել»,- ասել է գյուղապետը։

Կատարվածի մասին տեղական իշխանությունները տեղյակ են պահել պատկան կառույցներին` մարզպետարան, ԱԻՆ, ՊՆ, ոստիկանություն։ Վերջինների ներկայացուցիչները եղել են դեպքի վայրում, արձանագրություններ կազմել, հավաքել իրեղեն ապացույցները։

Շուշանյանը նշեց, որ ադրբեջանական կրակոցները Գեղարքունիքի սահմանամերձ գյուղերում արդեն սովորական երևույթ են, բայց գյուղի բարձրադիր դիրքը (ադրբեջանական դիրքերի նկատմամբ) գյուղի բնակիչներին հույս է ներշնչում, որ նշանառու կրակոցներ գյուղի վրա արձակվել չեն կարող։

Իսկ վերջին կրակոցները գյուղում այս դեպքից մեկ շաբաթ առաջ են հնչել։

«Շաբաթը մեկ, ամիսը մեկ անգամ, ինտենսիվ ժամանակ` ամեն օր կրակում են,- ասել է գյուղապետը,- եթե սահմանի վրա լարվածությունն ակտիվանում է, կրակում են։ Նրանց մոտ այդպես է` կարող է այդ օրը խմեն, սկսեն կրակել, կարող է Նոր տարի լինի, սկսեն կրակել, ապրիլի 24-ին սկսեն կրակել, սեպտեմբերի 21-ին սկսեն կրակել։ Մեր տոներին այդպես են մեզ շնորհավորում»։




Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 37%
    Քամի՝ 0 կմ/ժ
    11 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: