ԵՐԵՎԱՆ 17 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 18 588,75 դրամ ԱՐԾԱԹ - 233,49 դրամ ՊԼԱՏԻՆ - 12 516,74 դրամ

ԱԳՆ-ն կապի մեջ է ԿԽՄԿ-ի հետ գերեվարված Կարեն Ղազարյանին անվտանգ հետ վերադարձնելու համար

armenpress

ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը հայտարարեց, որ անմիջական կապի մեջ են Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հետ՝ օրերս Ադրբեջանի տարածք անցած հայ գերուն անվտանգ հետ վերադարձնելու հարցով: Լրագրողների հետ ճեպազրույցում Տիգրան Բալայանը վերահաստատեց տեղեկատվությունը, որ 34-ամյա Կարեն Ղազարյանն ունի հոգեկան խնդիրներ, ինչի պատճառով էլ ծառայության չի անցել ՀՀ զինված ուժերում: «Արտաքին գործերի նախարարությունն անմիջական կապ է հաստատել Կարմիր խաչի հետ: Այլ ուղղություններով ևս աշխատանքներ են տարվում, որ մեր քաղաքացուն հնարավորինս արագ ու անվտանգ վերադարձնենք Հայաստան»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց Տիգրան Բալայանը:

Անդրադառնալով հարցին, որ ադրբեջանական կողմում առողջական խնդիրներ ունեցող գերուն փորձում են ներկայացնել որպես դիվերսանտ, ԱԳՆ մամուլի խոսնակը նկատեց, որ դա ադբեջանական կողմի համար սովորական դարձած պրակտիկա է: Տիգրան Բալայանը հիշեցրեց 77-ամյա Մամիկոն Խոջոյանի դեպքը, ում ևս ներկայացնում էին որպես դիվերսանտ ու առողջությանն այնպիսի անդառնալի վնաս էին հասցրել, որ հետ վերադարձից հետո ինտենսիվ վերականգնողական աշխատանքներն անգամ չփրկեցին ծերունու կյանքը:

Գերեվարված Կարեն Ղազարյանը Տավուշի Բերդավան գյուղի բնակիչ է՝ ծնված 1984 թվականին:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Մասամբ ամպամած
Խոնավություն՝ 78%
Քամի՝ 11.27 կմ/ժ
17 C°
 
17°  30° 
21.08.2018
18°  32° 
22.08.2018
Հարցում

Կազդե՞ն Խաչատուրովի շուրջ վերջին զարգացումները ՀԱՊԿ անդամ երկրների հետ Հայաստանի հարաբերությունների վրա: