ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ե´վ Սերժ Սարգսյանը, և´ Նիկոլ Փաշինյանը պահպանեցին ներքին կայունությունը. Աշոտյան

Հայաստանը,Ադրբեջանի հերթական ագրեսիայի դեպքում, պետք է վերահաստատի Արցախի Հանրապետության անկախությունը ճանաչելու դիրքորոշումը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը:

Նրա խոսքով` Հայաստանում իշխանափոխության ընթացքում Ադրբեջանի հույսերը ներքին խժդժությունների շնորհիվ բլիցկրիգ իրականացնելու հօդս ցնդեցին, քանի որ Սերժ Սարգսյանը և Նիկոլ Փաշինյանը պահպանեցին ներքին կայունությունը, նվազագույնի հասցնելով Հայաստանի և Արցախի անվտանգությանը սպառնացող վտանգները:

«Մայիսի 9-ին Ստեփանակերտ այցելության ժամանակ նորընտիր վարչապետը ազդարարեց բանակցային գործընթացքում Հայաստանի դիրքերի կոշտացման և Արցախի Հանրապետութանը լիարժեք բանակցային կողմ դարձնելու հրամայականի մասին: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից հնչեցված հայտարարությունների ենթատեքստում դրված ուղերձը պարզ էր՝ բանակցությունները պետք է շարունակել գործող ձևաչափով: Իսկ Մոգերինի-Փաշինյան հանդիպումից հետո ԵՄ-ի կողմից տարածված պաշտոնական հաղորդագրության մեջ կոչ էր արվում հակամարտության կողմերին վերսկսել բանակցություններն առանց նախապայմանների: Շատ թափանցիկ ակնարկ էր»,- գրել է Աշոտյանը:

Նա նաև նշել է, որ երկամսյա դիվանագիտական մանյովրներից հետո Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացը կարծես թե վերադառնում է մինչև իշանափոխություն եղած ելման կետին:

«Եվ հարց է ծագում, թե հայկական կողմն ինչ պետք է անի ստեղծված իրավիճակում: Կարծում եմ` գործողությունների պլանը կարող է լինել հետևյալը՝

1.  Հայաստանը պետք է մշտապես շարունակի բարձրաձայնել, որ առանց Արցախի Հանրապետության ժոողովրդի համաձայնության չի կարող լինել որևէ վերջնական լուծում:

2. Բանակցությունների ընթացքում գերակա է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչումը:

3. Պետք է վերադառնալ դիվանագիտական ճնշումներին Վիեննայի, Սանկտ-Պետերբուրգի և Ժնևի պայմանավորվածությունները կյանքի կոչելու համար: Առանց վստահության վերակագնման և միջադեպերի կանխման և հետաքննության գործուն քայլերի և մեխանզիմների ոչ մի քաղաքական կարգավորման մասին խոսք լինել չի կարող:

4. Պետք է թարմացվել դեռևս ապրիլյան պատերազմից հետո Սերժ Սարգսյանի կողմից տրված հանձնարարականը Հայաստանի և Արցախի միջև ռազմական փոխգործակցության համաձայնագրի մասով:

5. Պետք է ևս մեկ անգամ հրապարակավ հայտարարել, որ Ադրբեջանի կողմից Արցախի կամ Հայաստանի դեմ հերթական լայնածավալ ագրեսիայի դեպքում Հայաստանը կճանաչի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը»,- գրել է Աշոտյանը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 30%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    13 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: