ԵՐԵՎԱՆ 23 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 18 588,75 դրամ ԱՐԾԱԹ - 233,49 դրամ ՊԼԱՏԻՆ - 12 516,74 դրամ

Արմեն Սարգսյանը հայտնել է, թե ում էր երկրպագում Ֆուտբոլի աշխարհի առաջնությունում

Ֆրանսիայի հավաքականը վաղուց է դուր գալիս Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանին, ինչը պատճառներից մեկն է եղել, որ նա աշխարհի առաջնության եզրափակիչում երկրպագեր հենց Ֆրանսիայի հավաքականին։ Այս մասին Սարգսյանը խոսել է Sputnik Արմենիային տված բացառիկ հարցազրույցում։

«Երկրորդ` Ֆրանսիայի նախորդ թիմում, որը դարձել է աշխարհի չեմպիոն 20 տարի առաջ, խաղացել են երկու հայեր` Ջորկաեֆը և Պողոսյանը», — ասաց նախագահը։

Ազդել է նաև այն, որ Հայաստանի և Ֆրանսիայի միջև հարաբերությունները շատ մտերիմ են և բարեկամական. Ֆրանսիան երկիր է, որն անցած դարի սկզբին ապաստան է տվել մեծաթիվ հայերի, երկիր, որը ճանաչել է Հայոց ցեղասպանության փաստը։

Բացի այդ, ավանդության համաձայն, Երուսաղեմի վերջին քրիստոնյա արքան կիսով չափ ֆրանսիացի է եղել, կիսով չափ` հայ, և Կիլիկիայի հայկական թագավորությունում վերջին արքան նույնպես կիսով չափ հայ է եղել, կիսով չափ` ֆրանսիացի։

Վերջապես, հիմա Հայաստանը Ֆրանկոֆոնիայի անդամ է, և այս տարի Երևանը կընդունի ֆրանսալեզու երկրների միջազգային կազմակերպության գագաթնաժողովը։

Նախագահը նշեց, որ Ռուսաստանում աշխարհի առաջնությունը ֆենոմենալ է անցել։ Ռուսաստանը միշտ հոկեյի մեծ երկիր է եղել, բայց հիմա այն դարձել է նաև ֆուտբոլի մեծ երկիր։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան

Խոնավություն՝ 55%
Քամի՝ 35.40 կմ/ժ
23 C°
 
19°  27° 
19.08.2018
17°  27° 
20.08.2018
Հարցում

Կազդե՞ն Խաչատուրովի շուրջ վերջին զարգացումները ՀԱՊԿ անդամ երկրների հետ Հայաստանի հարաբերությունների վրա: