ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԵՄ-ն սկսել է ստուգել Մակեդոնիայի եւ Ալբանիայի պատրաստակամությունը անդամակցության բանակցություններ սկսելու համար

Եվրամիությունը սկսել է ստուգել Մակեդոնիայի եւ Ալբանիայի պատրաստակամությունը հաջորդ տարվա հունիսին ԵՄ անդամակցության բանակցություններ սկսելու համար:

Այս տարվա հունիսին ԵՄ-ն առնվազն մեկ տարով հետաձգել է Մակեդոնիայի եւ Ալբանիայի անդամակցության շուրջ բանակցություններն այն բանից հետո, երբ Ֆրանսիան եւ Նիդերլանդները պահանջել են ավելի շատ բարեփոխումներ իրականացրել կազմակերպված հանցավորության եւ կոռուպցիայի դեմ պայքարում:

Եվրոպական հարեւանության եւ ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհաննես Հանը Սկոպյեում լրագրողներին ասել է, որ ուրախ է «այսօր ազդարարել գործընթացի պաշտոնական մեկնարկը»: Նրա խոսքերով, դա թույլ կտա Մակեդոնիային եւ հարեւան Ալբանիային ծանոթանալ ԵՄ իրավական նորմերին, իսկ Եվրամիությանը գնահատել այդ նորմերին, հատկապես`օրենքի գերակայությանը վերաբերող գլուխներին հետեւելու պատրաստակամությունը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 27%
    Քամի՝ 0 կմ/ժ
    16 C°
     
    20°  10° 
    30.03.2024
    20°  10° 
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: