ԵՐԵՎԱՆ 17 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 18 588,75 դրամ ԱՐԾԱԹ - 233,49 դրամ ՊԼԱՏԻՆ - 12 516,74 դրամ

ԱՄՆ-ն ու Ռուսաստանը կրճատում են իրենց միջուկային զինանոցը. Պետդեպ

Միացյալ Նահանգները եւ Ռուսաստանը կատարում են իրենց պարտականությունները Ռազմավարական հարձակողական սպառազինությունների հետագա կրճատման եւ սահմանափակման միջոցառումների մասին պայմանագրի շրջանակներում: Սա հաստատել է Պետդեպարտամենտը՝ հրապարակելով երկու երկրների կողմից իրենց միջուկային զինանոցի կրճատման մասին վկայագիրը` 2011 թվականի փետրվարի 5-ին ուժի մեջ մտած համաձայնագրի համաձայն:

Պայմանագիրը ստորագրվել է 2010 թվականի ապրիլի 8-ին: Պայմանագրում ամրագրված է, որ 2018 թվականի փետրվարին յուրաքանչյուր կողմի զինանոցը պետք է սահմանափակվի 1550 միջուկային մարտական գլխիկով, ինչպես նաեւ՝ 700 միջմայրցամաքային բալիստիկ հրթիռով, անվտանգության տեխնիկայով, սուզանավերի բալիստիկ հրթիռներով:

Պայմանագիրը պարտավորեցնում է տարին երկու անգամ տեղեկատվության փոխանակում իրականացնել մարտական գլխիկների եւ կրիչների քանակի մասին:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Մասամբ ամպամած
Խոնավություն՝ 78%
Քամի՝ 11.27 կմ/ժ
17 C°
 
17°  30° 
21.08.2018
18°  32° 
22.08.2018
Հարցում

Կազդե՞ն Խաչատուրովի շուրջ վերջին զարգացումները ՀԱՊԿ անդամ երկրների հետ Հայաստանի հարաբերությունների վրա: