ԵՐԵՎԱՆ 14 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Թրամփը հայտարարել է ԱՄՆ ընտրություններին միջամտության համար Պուտինի պատասխանատվության մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վլադիմիր Պուտինին կարելի է անձամբ պատասխանատու համարել ամերիկյան ընտրություններին Ռուսաստանի միջամտության համար: 

«Այո, քանի որ նա երկրի ղեկավարն է: Սա նույնն է, ինչպես ես եմ ինձ պատասխանատու համարում այս երկրում կատարվողի համար: Այնպես որ, իհարկե, որպես երկրի առաջնորդ, դուք կարող եք նրան պատասխանատու համարել»,- CBS-ին տված հարցազրույցում ասել է նա:

Ավելի վաղ Թրամփը Հելսինկիում Պուտինի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հավաստիացրել էր, որ ԱՄՆ-ում ընտրությունների վրա Ռուսաստանի ենթադրյալ ազդեցության հետ կապված սկանդալում «մեղավոր են երկու կողմերն էլ», ինչը խիստ քննադատության էր արժանացել ԱՄՆ-ի ներսում: Ամերիկացի առաջնորդը պարզաբանել էր, որ ընտրություններին ռուսական միջամտության ապացույցներ չի տեսնում: Երեքշաբթի Թրամփը հայտարարել էր, որ նա սխալվել էր եւ իրականում նկատի ուներ հակառակը՝ Ռուսաստանը կարող էր միջամտել:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 47%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    14 C°
     
    27°  16° 
    20.04.2024
    25°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: