ԵՐԵՎԱՆ 27 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԵՄ հակառուսական պատժամիջոցներին 5 երկիր է միացել

Հինգ երկիր է միացել Ղրիմի եւ Սեւաստոպոլի նկատմամբ ԵՄ պատժամիջոցներին: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով ԵՄ դիվանագիտական ծառայությունը:

«Թեկնածու երկրներ Մոնտենեգրոն եւ Ալբանիան, տնտեսական գոտու անդամ Նորվեգիան, ինչպես նաեւ Ուկրաինան եւ Վրաստանը կապահովեն, որպեսզի իրենց ազգային քաղաքականությունը համապատասխանի ԵՄ-ի ընդհանուր որոշմանը, որը երկարաձգել է սահմանափակումները մինչեւ 2019 թվականի հունիսի 23-ը»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Եվրամիությունը, Միացյալ Նահանգները եւ մի շարք այլ երկրներ սահմանափակող պատժամիջոցներ էին ընդունել Ռուսաստանի նկատմամբ 2014 թվականին՝ դրանք կապելով Ղրիմի միացման հետ, ապա՝ Ուկրաինայի հարավ-արեւելքում հակամարտության: Ի պատասխան, Մոսկվան արգելք էր սահմանել հակառուսական պատժամիջոցներին աջակցող երկրներիս ներմուծվող սննդամթերքի համար:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 17%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    27 C°
     
    26°  15° 
    20.04.2024
    26°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: