ԵՐԵՎԱՆ 18 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Վտանգավոր է հայ-ռուսական հարաբերություններին չհամապատասխանող գնահատականներ հնչեցնելը. Աշոտյանը`Փաշինյանի մասին

Անհասկանալի էր, թե իրականում ինչ էր հետապնդում վարչապետ Նիկոլ Փաշինյանի` կառավարության նիստին հնչեցրած սուր գնահատականը, եթե նախօրեին ռուսական ռազմաբազայից արդեն հնչել էին ափսոսանքի և ներողության խոսքեր: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը:

«Անչափ վտանգավոր եմ համարում հայ-ռուսական հարաբերությունների ռազմավարական խորությանը չհամապատասխանող գնահատականներ հնչեցնելը:

Միանշանակ է, որ Հայաստանի ինքնիշխանության վրա ցանկացած ոտնձգություն անթույլատրելի է: Բայց այս դեպքը այդպիսին չէր: Երեկվա դրությամբ զորավարժությունների հետ կապված միջադեպը հանրային դիսկուրսում կարելի էր սպառված համարել, ընդունել ռուս զինվորականների ներողությունը և հետագա ընթացքը շարունակել աշխատանքային կարգով՝ բացառելով ապագայում նման դեպքեր:

Անհասկանալի էր, թե իրականում ինչ էր հետապնդում վարչապետ Նիկոլ Փաշինյանի` կառավարության նիստին հնչեցրած սուր գնահատականը, եթե նախօրեին ռուսական ռազմաբազայից արդեն հնչել էին ափսոսանքի և ներողության խոսքեր:

Տհաճ և սխալ եմ համարում նաև որոշ ռուսական ԶԼՄ-ների և ռուս վերլուծաբանների հապճեպ գնահատականներն այս կապակցությամբ:

Մի կաթիլ մեղր չդառնա հարցը, փորձեք արագ դիվանագիտական խողովակներով սառեցնել այս վտանգավոր գործընթացը»,- գրել է Աշոտյանը:

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 42%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    18 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: