ԵՐԵՎԱՆ 26 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Սովորաբար հակամարտություն ունեցող ազգերը մտածում են, որ իրենց հակամարտությունն աշխարհում ամենավատն է

«Խաղաղության գործընթացի կարողությունների կառուցում պաշտոնյաների համար Հայաստանում» ծրագրի շրջանակներում ՀՀ պետական գերատեսչությունների ներկայացուցիչների համար մարտի 30-ից ապրիլի-2-ը անցկացվել է «Բանակցություններ և խաղաղության գործընթացի ճարտարապետություն. Արևմտյան Բալկանների փորձից քաղած դասեր» թեմայով սեմինար-քննարկում:

Սեմինարին հրավիրված փորձագետների համոզմամբ սովորաբար հակամարտություն ունեցող ազգերը մտածում են, որ իրենց հակամարտությունն աշխարհում ամենավատն է: Նրանց կարծիքով սեմինարը հնարավորություն է տալիս ներկայացնելու այլ հակամարտությունների բազմաթիվ օրինակներ և դրանց կարգավորման ուղղությամբ արված կամ արվող քայլերը:

Մասնակիցներն իրենց հերթին նշում են, որ բավականին հետաքրքիր էին քննարկումներն այդ հակամարտությունների կարգավորման ժամանակ ձևավորված միջազգային իրադրության մասին, հետաքրքիր էր իմանալ այդ հակամարտությունների վրա ուժային կենտրոնների միջև հարաբերությունների ազդեցության վերաբերյալ:

Քննարկումների արդյունքում պարզ դարձավ, որ միջնորդ լինելը բավականին բարդ առաքելություն է, և որ միջնորդը կարող է տարատեսակ ազդեցություն ունենալ  հակամարտության կարգավորման հարցում, նշում են մասնակիցները:

Նրանք վստահություն են հայտնել, որ Արևմտյան Բալկանների փորձի մասին «առաջին ձեռքից»՝ բանակցային գործընթացում ներգրավված պաշտոնյաներից, հակամարտող կողմերի ներկայացուցիչներից ստացած խորը և դետալային գիտելիքներն, անկասկած, այս կամ այն չափով հետագայում կկիրառվեն նաև իրենց աշխատանքում:

Նշենք, որ սա ծրագրի արդեն երրորդ սեմինար-քննարկումն է, որն իրականացվում է «Եվրոպական ինտեգրացիա» հասարակական կազմակերպության և «Ճգնաժամերի կառավարման նախաձեռնության» (Crisis Managemenet Initiative) համագործակցությամբ «Եվրոպական գործընկերությունը՝ հանուն Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման» (EPNK) նախաձեռնության շրջանակներում։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 16%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    27 C°
     
    27°  16° 
    19.04.2024
    27°  16° 
    20.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: