ԵՐԵՎԱՆ 15 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Խաղաղության գործընթացի ճարտարապետություն. Արևմտյան Բալկանների փորձից քաղած դասեր

Մարտի 30-ից ապրիլի 2-ը կայացել է «Բանակցություններ և խաղաղության գործընթացի ճարտարապետություն. Արևմտյան Բալկանների փորձից քաղած դասեր» թեմայով սեմինար, որն իրականացվում էր «Խաղաղության գործընթացի կարողությունների կառուցում պաշտոնյաների համար Հայաստանում»  ծրագրի շրջանակներում և կազմակերպվել էր «Եվրոպական ինտեգրացիա» հասարակական կազմակերպության և «Ճգնաժամերի կառավարման նախաձեռնության» (Crisis Managemenet Initiative) համագործակցությամբ:

«Խաղաղության գործընթացի կարողությունների կառուցում պաշտոնյաների համար Հայաստանում»  ծրագրի նպատակն է ՀՀ պետական կառույցների աշխատակիցներին ներկայացնել հակամարտությունների կարգավորման միջազգային լավագույն փորձը, դրանցից քաղված դասերը, խաղաղության գործընթացի բազմակողմանի մշակման փուլերը, հասարակություններին խաղաղության պատրաստելու ռազմավարությունն ու գործիքները:

Սեմինարին մասնակցել են նախագահի աշխատակազմի, ազգային ժողովի, արտաքին գործերի և պաշտպանության նախարարությունների ներկայացուցիչներ:

Սեմինարի 4 օրերի ընթացքում Արևմտյան Բալկանների հարցերով հրավիրված միջազգային փորձագետները, ինչպես օրինակ դեսպան Վոլֆգանգ Պետրիչը, մասնակիցներին ներկայացրել են Արևմտյան Բալկաններում տեղի ունեցած և շարունակվող գործընթացների առանձնահատկությունները, առկա հիմնախնդիրների կարգավորման բանակցային գործընթացները, միջնորդների և կողմերի գործողությունները: Դեսպան Պետրիչն, ով այժմ «Մարշալպլան» հիմնադրամի և Վիեննայի ինտերակտիվ կոնֆլիկտների փոխակերպման «Հերբերտ Ք. Քենմանի» կենտրոնի նախագահն է, եղել է Եվրամիությունում Կոսովոյի հատուկ ներկայացուցիչ (1998-1999), Ռամբույեի և Փարիզի՝ (1999 թ.) Կոսովոյի շուրջ խաղաղ բանակցություններում Եվրամիության գլխավոր բանակցողը, ապա Բոսնիա և Հերցեգովինայի Բարձր ներկայացուցիչ (1999-2002):

Փորձագետներն իրականացրել են նաև Արևմտյան Բալկաններում առկա հիմնախնդիրների դերակատարաների և նրանց շահերի քարտեզագրում: Կատարվել են նաև այլ վարժություններ՝ զարգացնելու մասնակիցների բանակցային հմտությունները:

Մասնակիցների խոսքերով՝ կարևոր էր, որ թրեյնինգների ժամանակ կարելի է լսել հակամարտող երկու կողմերին էլ, իմանալ Բալկանյան հայտնի դեպքերի ոչ միայն մանրամասների, այլ նաև ֆոնային տարրերի, հասարակական տրամադրությունների, կրեատիվ մոտեցումների մասին, որոնք կողմերը և/կամ միջնորդները կիրառել են բանակցային գործընթացի փակուղային իրավիճակները հաղթահարելու համար:

Սեմինարի մասնակիցները նաև արձանագրում են, որ բացի Արևմտյան Բալկանների խնդիրների շուրջ ավելի խորը և դետալային ինֆորմացիա ստանալուց, սեմինարը լավ հնարավորություն էր շփվելու տարբեր գերատեսչությունների գործընկերների հետ և հետագայում համագործակցության համար որոշակի պայմանավորվածություններ ձեռքբերել:

Նախկինում այս ծրագրի շրջանակներում իրականացվել են սեմինար-քննարկումներ «Խաղաղության գործընթացի բարդությունները. Դասեր Հյուսիսային Իռլանդիայի և Շոտլանդիայի օրինակներից» և «Խաղաղության գործընթացի ճարտարապետությունը. Դասեր Մերձդնեստրյան հակամարտության կարգավորման և Կիպրոսի փորձից» թեմաներով, ինչպես նաև կարգավորման գործընթացների և բանակցային տեխնիկաների վերաբերյալ:

Նախորդ քննարկումների ժամանակ հրավիրված բանախոսներից էին Մեծ Բրիտանիայի նախկին կառավարության նախարար, Շոտլանդիայի անկախության հանրաքվեի դեմ քարոզարշավի ակտիվ մասնակից Ջիմ Մըրֆին, Հյուսիսային Իռլանդիայի քաղաքական գործիչ, Դեմոկրատ ունիոնիստներ (Democratic Unionist) կուսակցության պատգամավոր Ջեֆրի Մարկ Դոնալդսոնը, Մերձդնեստի հակամարտության կարգավորման գործընթացում որպես Մոլդովայի բանակցող ներգրավված դեսպան Վասիլ Շովան և Կիպրոսի հակամարտության կարգավորման գործընթացում ներգրավված պրոֆ. Ահմեթ Սյոզենը: 

Նշենք, որ «Խաղաղության գործընթացի կարողությունների կառուցում պաշտոնյաների համար Հայաստանում» ծրագիրն իրականացվում է    «Եվրոպական գործընկերությունը՝ հանուն Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման» (EPNK) նախաձեռնության շրջանակներում։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 48%
    Քամի՝ 3,09 կմ/ժ
    15 C°
     
    26°  16° 
    21.04.2024
    24°  15° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: