ԵՐԵՎԱՆ 23 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Արցախի ԱԳՆ-ն շնորհավորական ուղերձ է ստացել Աբխազիայի ԱԳՆ-ից՝ հիմնադրման 25-ամյակի առթիվ

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը շնորհավորական ուղերձ է ստացել Աբխազիայի Հանրապետության  արտաքին գործերի նախարար Դաուր Կովեից  Արցախի Հանրապետության  արտաքին գործերի նախարարության հիմնադրման 25-ամյակի կապակցությամբ: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության ԱԳՆ մամուլի ծառայությունից: 

Շնորհավորական ուղերձում, մասնավորապես, նշվում է․

«Իրենց գործունեության տարիների ընթացքում արցախցի դիվանագետները վստահորեն ցուցաբերել են բարձր պրոֆեսիոնալիզմ և մատուցել հայրենանվեր ծառայություն՝ ամենուր պաշտպանելով ազգային շահերը և ամրապնդելով երկրի դիրքերը միջազգային ասպարեզում:

Այսօր Արցախի Հանրապետության դիվանագիտությունը, առաջնորդվելով պետության կայունության և անվտանգության ապահովման անհրաժեշտությամբ, հետևողականորեն շարժվում է բազմակողմանի համագործակցության ընդլայնման ճանապարհով բոլոր պետությունների հետ, որոնք, իրենց հերթին, պատրաստակամություն են հայտնում երկխոսություն իրականացնել միջազգային  իրավունքի նորմերի և սկզբունքների համաձայն՝ փոխադարձ հարգանքի և հավասարության հիման վրա։ Չեմ կասկածում, որ սարերի ետևում է այն օրը, երբ Ձեր երկրի դիվանագիտությունը կհասնի արդարության հաղթանակին և Արցախի Հանրապետությունը կստանա համընդհանուր միջազգային ճանաչում։

Վստահ եմ, որ կառուցողական և արդյունավետ երկխոսության հետագա զարգացումը կշարունակի այսուհետ ևս նպաստել Աբխազիայի Հանրապետության և Արցախի Հանրապետության միջև կապերի բազմակողմանի ընդլայնմանը` ի պաշտպանություն մեր պետությունների ինքնիշխանության ու անկախության, և ի շահ մեր ժողովուրդների»։

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 23%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    23 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    29°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: