ԵՐԵՎԱՆ 25 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Պուտինը` Թուրքիայի նախագահին. Դուք խոստացել եք ինձ ռեստորան հրավիրել

Капитал страны

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպման ժամանակ կատակել է, որ նրա հետ կհամաձայնվի ռեստորան գնալ այն ժամանակ, երբ սկսվեն ռուսական մսի առաքումները Թուրքիա: Այս մասին տեղեկանում ենք ՌԴ նախագահի մամուլի ծառայությունից: 

Յոհանեսբուրգում տեղի ունեցած ԲՌԻԿՍ-ի գագաթաժողովում Էրդողանը նշել է, որ Թուրքիայի և Ռուսաստանի միջև հարաբերությունները շատ արագ են զարգանում ռազմական, առևտրային, մշակութային և զբոսաշրջային ոլորտներում, բայց նրանց փոխգործակցությունը նախանձ է առաջացնում մյուս անձանց մոտ։

Պուտինն իր հերթին Թուրքիայի նախագահին հիշեցրել է ռեստորան հրավիրելու մասին։

«Դուք խոստացել եք ինձ ռեստորան հրավիրել», - ասել է Պուտինը։

Էրդողանն ի պատասխան մեկ անգամ էլ է հրավիրել Ռուսաստանի նախագահին։

«Մենք պայմանավորվել ենք, որ երբ մսամթերքը մտնի շուկա, երբ ռեստորանում լինեն մեր մսային ճաշատեսակները, այդ ժամանակ կճաշենք», - կատակով ասել է Պուտինը։

«Ես անհամբեր կսպասեմ ձեր ժամանելուն», - պատասխանել է Էրդողանը։




Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 19%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    25 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    29°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: