ԵՐԵՎԱՆ 14 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Քոչարյանի կալանավորումը լուրջ հետևանքներ կունենա պետության համար

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը վտանգավոր է պետականության համար։ Այդ մասին լրագրողներին է ասել Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ, արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը։

Նա նշել է, որ 2005թ-ի սահմանադրությունը թույլ է տվել նախագահին արտակարգ դրություն մտցնել և օգտագործել զինված ուժերը պետության համար վտանգ առաջանալու դեպքում։

Վտանգը կարող է լինել ինչպես արտաքին, այնպես էլ ներքին, և այդ մասին գրված է «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում, որն ընդունվել է մի քանի տարի առաջ` 2012թ-ին։ Ավելին, օրենքը ստացել է ԵԽԽՎ Վենետիկյան հանձնաժողովի դրական եզրակացությունը։

«Մի շարք եվրոպական երկրներում նույնպիսի կարգ է գործում», - հայտարարել է Հարությունյանը։

Իսկ սահմանադրությունը, այդ թվում` գործող, արգելում է նախագահին հետապնդել այն գործողությունների համար, որոնք բխել են նրա լիազորություններից, նույնիսկ այն բանից հետո, երբ նա լքի նախագահի պաշտոնը։

«Այլ հարց է, եթե կատարվում են լիազորություններից դուրս գործողություններ։ Բայց նման բան չի եղել», - ընդգծել է արդարադատության նախկին նախարարը։

Նրա խոսքով` սահմանադրական կարգը տապալելու մեղադրանքը (որը ներկայացրել է Հատուկ քննչական ծառայությունը) և կալանավորելու մասին միջնորդությունն իրավական չեն և լուրջ թերություններ են պարունակում։

Ըստ Հարությունյանի, եթե Քոչարյանը կալանավորվի, դա լուրջ հետևանքներ կունենա պետության համար։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 47%
    Քամի՝ 2,57 կմ/ժ
    14 C°
     
    27°  16° 
    20.04.2024
    25°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: