ԵՐԵՎԱՆ 8 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Փաշինյան-Ալիև հանդիպումն ինքնանպատակ չէ. Բալայան

Ալիևի և Փաշինյանի հանդիպումը ինքնանպատակ չէ: Այս մասին հուլիսի 31-ին լրագրողների հետ ճեպազրույցում նշել է Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը, հայտնում է News.am-ը: 

Պատասխանելով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հնարավոր հանդիպման հավանականության վերաբերյալ հարցին, Տիգրան Բալայանը նկատել է, որ այդ հարցում անհրաժեշտ է ելնել նրանից, որ հանդիպումը ինքնանպատակ չէ, այլ պետք է ելնել դրա նպատակահարմարությունից:

Այդ կապակցությամբ, Տիգրան Բալայանը հիշեցրել է Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի և Ժնևի գագաթաժողովներում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման անհրաժեշտությունը, ինչը հնարավորություն կտա կողմերին առաջ շարժվել խնդրի կարգավորման ուղղությամբ:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 53%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    8 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: