ԵՐԵՎԱՆ 15 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Գերմանիայում քաղաքական գործիչների մի մասը դեմ է Թուրքիայի նախագահի այցին

The Times of Israel

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի` սեպտեմբերին նախատեսված պաշտոնական այցը Գերմանիա գերմանացի քաղաքական գործիչների կողմից միանշանակ չի ընդունվել:  Հարցի շուրջ gերմանացի քաղաքական գործիչները երկու հակադիր ճամբարներում են հայտնվել։ Մի մասը դեմ է Էրդողանի այցին, իսկ մյուս մասը` կողմ, փոխանցում է Ermenihaber-ը: 

Էրդողանի այցին դեմ արտահայտված քաղաքական գործիչներից է Գերմանիայի «Կանաչների» կուսակցության համանախագահ, ծագումով թուրք պատգամավոր Ջեմ Օզդեմիրը։ Վերջինս գերմանական «Funke»-ին տված հարցազրույցում նշել է, որ Էրդողանը ժողովրդավար երկրի նախագահ չի հանդիսանում և այդ իսկ պատճառով հարկ չկա նրա համար նման ընդունելություն կազմակերպել։ Թուրք պատգամավորը դժգոհել է, որ այցը պաշտոնական է լինելու:

Էրդողանի այցին դեմ է արտահայտվել նաև ծայրահեղ աջակողմյան «Գերմանիայի համար այլընտրանք» կուսակցության անդամ Ալիս Վեյդելը։ Նա մասնավորապես  ասել է.

«Էրդողանը պետք է մնա իր տանը։ Գերմանիան կտրականապես չպետք է թույլ տա, որ  Էրդողանը քարոզչություն իրականացնի Բեռլինում»։

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 39%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    17 C°
     
    27°  16° 
    19.04.2024
    27°  16° 
    20.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: