ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ուղիղ 100 տարի առաջ այս օրը գումարվել է Հայաստանի խորհրդարանի 1-ին նիստը. Բաբլոյան

Հայաստանի ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի առաջին հանրապետության խորհրդարանի անդրանիկ նիստի գումարման 100-րդ տարեդարձի առթիվ:

Ուղերձում, մասնավորապես, ասվում է.

 «Հայաստանի, Արցախի և Սփյուռքի սիրելի հայրենակիցներ,

հարյուր տարի առաջ այս օրը Հայաստանի առաջին հանրապետության խորհրդարանը` Հայաստանի խորհուրդը, Ավետիք Սահակյանի ղեկավարությամբ գումարեց իր անդրանիկ նիստը: Մայիսյան հերոսամարտերի արդյունքում ծնունդ առած և դժվարին օրեր ապրող նորանկախ երկրում այդ պատմական օրվանից ի վեր վերստին սկսվեց պետականաշինության և օրինաստեղծ աշխատանքի ժամանակը, որը կանգ էր առել հարյուրամյակներ առաջ:

Իր ժամանակների նման դժվարին եղավ հայոց անդրանիկ խորհրդարանի աշխատանքն ու անցած ճանապարհը, բայց այն բացառիկ դեր ունեցավ ազգային օրենսդրության մշակման, դատական համակարգի ձևավորման և ընդհանրապես Հայաստանի պետական ու հասարակական կյանքի կազմակերպման գործում: Հայաստանի խորհուրդն սկսեց գործել պետական իշխանության մարմինների դեռևս ձևավորված չլինելու պայմաններում և հաճախ կատարեց նաև գործադիր իշխանության աշխատանքը` ընդունելով ոչ միայն բազմաթիվ օրենքներ ու օրենքի ուժ ունեցող իրավական փաստաթղթեր, այլև հարյուրավոր վարչական հրահանգներ ու որոշումներ, ինչը պայմանավորված էր սովի ու համաճարակների դեմ գործուն պայքարի և անգամ կրթական գործի կազմակերպման հրամայականով:

Հայաստանի խորհուրդը կազմավորումից հազիվ մեկ տարի անց եվրոպական մոդելով մշակեց ժամանակի ու պայմանների համար առավել քան ժողովրդավարական ընտրական օրենք և ընդհանուր, ուղղակի, հավասար ու գաղտնի քվեարկությամբ կազմակերպեց նոր խորհրդարանի ընտրությունները:

Հայաստանի խորհուրդն իսկապես ներկայացուցչական մարմին էր, որում ընդգրկված էին երկրի բոլոր հիմնական քաղաքական ուժերի, ազգությունների, ինչպես նաև արևմտահայ գաղթականության ներկայացուցիչները:

Զարմանալի է, բայց լինելով ընտրությունների միջոցով չձևավորված խորհրդարան` այն հաստատակամորեն ստեղծեց ու զարգացրեց խորհրդարանական ժողովրդավարության ավանդույթները, ձևավորեց քաղաքական կառավարման մշակույթ, ինչը մեծ դեր ունեցավ նաև հայ քաղաքական կուսակցությունների և քաղաքական մտքի զարգացման համար:

Սիրելի հայրենակիցներ, շնորհավորում եմ բոլորիս այս նվիրական տարեդարձի առթիվ, ցանկանում եմ, որ արժանվույնս գնահատենք մեր պատմությունն ու հպարտանանք նրանով:

Մաղթում եմ, որ պահպանենք ու փայփայենք մեր հայրենիքի` 20-րդ դարավերջին այնքան թանկ գնով ստեղծված երրորդ պետականության ինքնիշխանությունը և հանուն վաղվա օրվա անենք ամեն ինչ` Հայաստանի Հանրապետությունը բոլոր առումներով ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն դարձնելու համար»:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 30%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    13 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: