ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ադրբեջանն իրեն ավելի ազնիվ է պահում՝ բացահայտ հայտարարելով Արցախը ոչնչացնելու մտադրության մասին. Բաբայանը` ՀԱԿ ներկայացուցչի մասին

Artsakhpress

Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Զոյա Թադևոսյանի հայտարարությունը ոչ այլ ինչ է, եթե ոչ ազգային շահերին քաղաքական դավաճանություն: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշել է Արցախի նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը:

«Ոմանք հրաշալի են խոսում հայերեն, բայց արդյոք նրանք հայերե՞ն են մտածում: Նշված տիկնոջը լսելով՝ տպավորություն է ստեղծվում, որ մեր առջև ոչ թե հայկական կուսակցության ներկայացուցիչ է, այլ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի: Զարմանալի է, որ հասարակության մեջ մարդիկ կան, որոնք նման կարծիք են հայտնում: Սա սարսափելի է: Սա ազգային շահերին քաղաքական դավաճանություն է, բարոյական դեգրադացիայի դրսևորում»,- շեշտեց Դավիթ Բաբայանը:

Միաժամանակ, նա բոլոր նրանց, ովքեր նման կարծիք ունեն, հիշեցրել է, որ Լեռնային Ղարաբաղը ձգտել է անկախություն ձեռք բերել բացառապես խաղաղ ճանապարհով, իսկ պատերազմը Ադրբեջանն է պարտադրել: «Ի պատասխան Ադրբեջանի ագրեսիայի՝ մենք ստիպված էինք ազատագրել հայկական պատմական հողերը: Հակառակ պարագայում Ղարաբաղի ժողովրդին բնաջնջում էր սպառնում: Իմանալով, թե ինչով է սպառնում Արցախի անվտանգության համակարգի թուլացումը՝ ոչ միայն հանրապետության, այլև Հայաստանի և ամբողջ հայության համար անթույլատրելի է նման հայտարարություններ անելը: Մնում է միայն հույս ունենալ, որ այդ հայտարարության հեղինակի գլխի հետ մի բան այնպես չէ: Հակառակ դեպքում անհրաժեշտ է իրադարձությունների նման զարգացում թույլ չտալ»,- նշել է Արցախի նախագահի մամուլի քարտուղարը:

Դավիթ Բաբայանը նաև ասել է, որ Ադրբեջանն, ըստ էության, իրեն ավելի ազնիվ է պահում՝ բացահայտ հայտարարելով Արցախը ոչնչացնելու մտադրության մասին, իսկ նման անձանց հայտարարություններն արդարացում չունեն. «Այդպիսի մարդիկ պիտի ամաչեն փողոց դուրս գալ»:

Հիշեցնենք, որ Զոյա Թադևոսյանը նախօրեին մամուլի ասուլիսում ենթադրություն էր հայտնել տարածքների դիմաց Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հնարավորության մասին, որոնք, տիկին Թադևոսյանի կարծիքով, բուն հայկական չեն:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 30%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    13 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: