ԵՐԵՎԱՆ 17 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Սահակաշվիլի. Փաշինյանը գնում է իմ հետքերով և կրկնում է իմ հաջողությունները

Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին «Ռուսթավի 2» հեռուստաընկերության հետ հարցազրույցում ասել է, որ Հայաստանի ներկայիս կառավարությունն ու վարչապետ Նիկոլ Փաշինյանը բարեփոխումների հարցում գնում են իր հետքերով և կրկնում են իր հաջողությունները, փոխանցում է ИА Regnum-ը 

«Հայաստանում երիտասարդները լայնորեն ուսումնասիրում են վրացական բարեփոխումների մասին իմ գիրքը և շատ բաներ են կրկնում: Այդ թվում կրկնում են իմ հաջողությունները և փորձում են չկրկնել իմ սխալները»,- հայտարարել է Սահակաշվիլին:

Անցյալում գործած իր գլխավոր սխալներից մեկը նախկին նախագահը համարում է այն, որ ժամանակին պատասխանատվության չի ենթարկել Նինո Բուրջանաձեին և Բիձինա Իվանիշվիլիին, որոնք, նրա գնահատմամբ, Վրաստանում Ռուսաստանի գլխավոր հենարանն են:

«Ըստ երևույթին, Փաշինյանը համարել է, որ ժամանակին իմ սխալներից է եղել այն, որ ես պատասխանատվության չեմ ենթարկել ռուսական ռեզիդենտներին, և նա այդ սխալը չի կրկնում»,- հայտնել է Միխայիլ Սահակաշվիլին։  


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 52%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    17 C°
     
    26°  16° 
    21.04.2024
    24°  14° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: