ԵՐԵՎԱՆ 8 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Brexit-ի հարցի շուրջ նոր հանրաքվե՞

Ավելի քան 500 հազար հոգի հանրագիր Է ստորագրել ի պաշտպանություն Մեծ Բրիտանիայում Brexit-ի հարցի շուրջ նոր հանրաքվեի անցկացման, որը երկրի քաղաքացիներին թույլ կտար վճռորոշ խոսքով հանդես գալ հետագա համագործակցության մասին ԵՄ հետ կնքված ցանկացած համաձայնագրի վերաբերյալ: Ինչպես փոխանցում Է «Արմենպրես»-ը, այդ մասին այսօր՝ օգոստոսի 2-ին հայտնել Է The Independent թերթը, որն ավելի վաղ հանդես Էր եկել որպես ստորագրահավաքի նախաձեռնող:

Հանրագիրը պաշտպանող կրթության նախկին նախարար Ջասթին Գրինինգը հայտարարել Է, որ խորհրդարանի բազմաթիվ պատգամավորներ եւ նախարարների կաբինետի մի շարք բարձրաստիճան անդամներ համաձայն են, որ նոր քվեարկությունը կարող Է լինել Brexit-ի փակուղուց դուրս գալու միակ միջոցը: The Independent-ն ընդգծում Է, որ իր արշավին աջակցել են Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլերը (1997-2007 թթ.), «Լիբերալ դեմոկրատներ» կուսակցության առաջնորդ Ուինս Քեյբլը և նախկին գլխավոր դատախազ Դոմինիկ Գրիվը: Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը մերժել Է Brexit-ի պայմանների շուրջ Լոնդոնի եւ Բրյուսելի միջեւ ամփոփիչ գործարքի շուրջ համաժողովրդական քվեարկություն անցկացնելու գաղափարը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 66%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    8 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    28°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: