ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 20 775,21 դրամ ԱՐԾԱԹ - 247,09 դրամ ՊԼԱՏԻՆ - 12 664,18 դրամ

Թրամփը նոր նամակ է ստացել Կիմ Չեն Ընից

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նոր նամակ է ստացել Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընից, հայտնում է Սպիտակ տունը։

Սպիտակ տան մամուլի քարտուղար Սառա Սանդերսը հայտարարել է, որ գրագրությունն ուղղված է Սինգապուրում առաջնորդների հանդիպման շարունակությանը եւ ստանձնած պարտավորությունների առաջմղմանը։

Թրամփը շնորհակալություն է հայտնել Կիմ Չեն Ընին նամակի համար եւ հանդիպման հույս է հայտնել. «Շնորհակալություն նախագահ Կիմ Չեն Ընին, որ նա պահել է խոսքը եւ սկսել է զոհված ամերիկյան զինվորների մնացորդների ուղարկումը հայրենիք։ Ես ընդհանրապես զարմացած չեմ, որ դուք այդ բարի գործն արեցիք։ Բացի այդ, շնորհակալություն ձեզ հաճելի նամակի համար՝ ես անհամբերությամբ սպասում եմ ձեզ հետ հանդիպմանը»,–գրել է Թրամփը  Twitter–ում։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան

Խոնավություն՝ 66%
Քամի՝ 5 կմ/ժ
0 C°
 
  10° 
25.02.2019
   
26.02.2019
Հարցում

Գո՞հ եք արդյոք հայ-ռուսական ռազմական համագործակցության վերջին զարգացումներից: