ԵՐԵՎԱՆ 21 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Թուրք պաշտոնյաների նկատմամբ ԱՄՆ պատժամիջոցները կվատթարացնեն առանց այն էլ լարված հարաբերությունները. NYT

www.trtworld.com

ԱՄՆ-ի կողմից թուրք պաշտոնյաների նկատմամբ պատժամիջոցների սահմանումը միանշանակ կսրի ՆԱՏՕ-ի դաշնակիցների միջեւ առանց այն էլ լարված հարաբերությունները: Այս մասին հայտնում է News.am-ը՝ հղում անելով The New York Times-ի հեղինակներ Ադամ Գոլդմանին եւ Գարդիներ Հարիսին:

Նրանց կարծիքով՝ տարաձայնությունների պատճառներից մեկն այն է, որ Վաշինգտոնը հրաժարվում է Թուրքիային հանձնել Ֆեթուլլահ Գյուլենին, իսկ Թուրքիան, ինչպես բազմաթիվ արեւմտյան մասնագետներ են նշում, «պատանդների դիվանագիտություն» է կիրառում:

«Հարաբերություններն այժմ պաշտոնապես ճգնաժամի մեջ են, եւ դրանից միակ ելքը այն է, որ Էրդողանն անի իր ամենաչսիրած բանը՝ զիջի»,- ասում է ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջոզեֆ Բայդենի ազգային անվտանգության հարցերով խորհրդականի տեղակալ Ջուլիան Սմիթը:

Այսպիսով, հեղինակների խոսքով, պատժամիջոցները ճեղք են առաջացնում «Իսլամական պետության» դեմ պայքարող երկու դաշնակից առաջնորդների՝ Թրամփի եւ Էրդողանի միջեւ:

Թրամփի վարչակազմի պաշտոնյաներից մեկի խոսքով՝ ԱՄՆ նախագահին զայրացրել է այն, որ, իր կարծիքով, Էրդողանի հետ համաձայնության էր եկել Էնդրյու Բրանսոնին ազատելու շուրջ, որի փոխարեն Իսրայելի իշխանությունները պիտի ազատ արձակեին ՀԱՄԱՍ-ին ֆինանսավորելու մեղադրանքով պահվող մի թուրք կնոջ: Վերջինն ազատվել է, իսկ Բրանսոնը՝ ոչ: Էրդողանն էլ իր հերթին հերքել է նման համաձայնության առկայությունը:

Ըստ հեղինակների՝ ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները տասնամյակներ շարունակ հարթ չեն եղել՝ սկսած 1974 թվականին Թուրքիայի կողմից Կիպրոս ներխուժումից եւ 2003-ին Իրաքի պատերազմում ԱՄՆ-ի զորքերին Թուրքիայի տարածքում բազաներն օգտագործելու արգելքից: Վերջերս էլ լարվածությունն ուժգնացել է Էրդողանի ավտորիտար հակումների եւ Սիրիայում քրդական ուժերին ԱՄՆ օժանդակության պատճառով:

Թուրքիայի իշխանությունները երկար ժամանակ կանխատեսում էին, որ ԱՄՆ-ն զերծ կմնա կտրուկ քայլերից, մասամբ այն պատճառով, որ Թուրքիան թույլ է տալիս ամերիկյան ուժերին օգտագործել Ինջիրլիքի բազան «Իսլամական պետության» դեմ օդային պատերազմում: Սակայն հարաբերությունների սաստկացման հետ մեկտեղ, ամերիկյան հրամանատարները կամաց-կամաց սկսել են Ինջիրլիքին փոխարինողներ փնտրել, այդ թվում՝ Ռումինիայում եւ Հորդանանում:

«Թուրքիան պատանդների դիվանագիտությունը չափից երկար է կիրառել, եւ այս պատժամիջոցները դրա ուշացած գիտակցումն են: Նախագահ Թրամփը փորձեց Էրդողանի հետ համաձայնության գալ, եւ վերջինը չպահեց իր խոստումը»,- ասում է Ջորջ Բուշի վարչակազմի պաշտոնյա Մայքլ Ռուբինը:

Պատժամիջոցների մասին հայտարարելուց առաջ Էրդողանն Անկարայում լրագրողներին ասել է, որ պատշաճ չէ սպառնալ Թուրքիային, հատկապես՝ հաշվի առնելով նրա հավատարմությունն ԱՄՆ-ին ՆԱՏՕ-ի շրջանակում:

Թուրքիայում ԱՄՆ նախկին դեսպան Էրիկ Էդելմանը նույնպես ողջունում է Թրամփի վարչակազմի որոշումը՝ վերջապես խիստ վարվել Թուրքիայի հետ: Նրա խոսքով՝ սա նոր լծակ է Թուրքիայի դեմ՝ վերջինիս ծանր տնտեսական դրության հետ մեկտեղ, հաշվի առնելով, որ լիրան վերջերս արժեզրկվում է:

ՆԱՏՕ-ում ԱՄՆ նախկին դեսպան Այվո Դաադլերը, սակայն, չի կիսում փորձագետների ոգեւորությունը: Նա կարծում է, որ մեկ ամերիկացու բանտարկման դիմաց նման խիստ մոտեցումը հարց է առաջացնում, թե ինչպե՞ս Թրամփի վարչակազմը կարձագանքի այն հանգամանքին, որ Թուրքիան վերջերս ռուսական օդային պաշտպանության համակարգ է գնել եւ սպառնում է հարձակվել Սիրիայում ամերիկյան ուժերի վրա:

«Մենք փորձում ենք մի մարդու ազատե՞լ, թե՞ բարելավել հարաբերությունները մի դաշնակցի հետ, ում հետ կան բազմաթիվ խնդիրներ: Ո՞րն է ընդհանուր ռազմավարությունը»,- ասել է նա:

 

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 26%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    21 C°
     
    27°  15° 
    25.04.2024
    29°  17° 
    26.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: