ԵՐԵՎԱՆ 4 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Վարչապետը կարևորել է դպրոցների սեյսմակայունության ապահովման շինաշխատանքների որակյալ իրականացումը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են հանրակրթական դպրոցների շենքային պայմանների վիճակն ու սեյսմակայունության հետ կապված առկա խնդիրները: «Պետք է հասկանալ՝ որո՞նք են հնարավոր լուծումները, ի՞նչպես ենք տեսնում այդ լուծումների կիրառումը, ի՞նչ ժամկետներում, ի՞նչ միջոցներով և գործիքներով»,- նշել է վարչապետը:
Պատասխանատուները զեկուցել են հանրապետությունում սեյսմակայունության հետ կապված խնդիրներ ունեցող դպրոցների մասին: Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրի համաձայն՝ ընտրվել են սեյսմակայունության տեսանկյունից առավել խոցելի 46 դպրոցներ, որոնց վերանորոգման ու վերակառուցման համար նախատեսված է 107 մլն դոլար: Այդ միջոցների մի մասը ներգրավվել է Ասիական զարգացման բանկից, իսկ մյուս մասը հատկացնելու է ՀՀ կառավարությունը: Արդեն իսկ սկսվել են 8 դպրոցների շինաշխատանքները, որոնք ավարտվելու են 2019 թվականին: Պատասխանատուները վստահեցրել են, որ արդյունքում ունենալու ենք սեյամակայուն դպրոցներ՝ նախատեսված 9 և ավելի բալ ուժգնությամբ աղետների համար. ուսումնական հաստատություններն ունենալու են նաև ապաստարաններ: Տեղեկացվել է, որ նշված 46 դպրոցների շինաշխատանքները նախատեսվում է ավարտին հասցնել մինչ 2023 թվականը: 
Նիկոլ Փաշինյանը կարևորել է շինաշխատանքների որակյալ իրականացումը և նշել, որ դպրոցների սեյսմակայունության ապահովման խնդրի լիարժեք լուծման նպատակով անհրաժեշտ է համագործակցության ընդլայնման բանակցություններ վարել միջազգային գործընկերների հետ: «Պետք է ծրագրերն իրականացվեն հստակ վերահսկողության ներքո, պետք է մեզ հայտնի շինարարական «ավանդույթների» չկիրառումը հստակ պահպանվի, որովհետև դա շատ կարևոր է արդյունավետությունը բարձրացնելու համար: Անհրաժեշտ է ապահովել, որ մրցույթները լինեն 100 տոկոսով թափանցիկ»,- ընդգծել է վարչապետը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 52%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    5 C°
     
    20°   
    30.03.2024
    19°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: