ԵՐԵՎԱՆ 23 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Կարմիր խաչի ներկայացուցիչներին հաջողվել է հանդիպել Ադրբեջանում գերեվարված Կարեն Ղազարյանի հետ

Aysor.am

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներին հաջողվել է այցելել Ադրբեջանում ձերբակալված 34-ամյա Կարեն Ղազարյանի: Այս մասին «Ռադիոլուրին» տեղեկացրել է ԿԽՄԿ հայկական պատվիրակության  խոսնակ Գոհար Տեր-Հակոբյանը: Այլ տեղեկություններ չի հրապարակել, պարզապես ասել  է, որ այցը տեղի է ունեցել օգոստոսին։

«Բաքվում Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ներկայացուցիչները հուլիսին և օգոստոսին այցելել են ղարաբաղյան հակամարտության առնչությամբ ազատազրկված անձանց, այդ թվում՝ վերջերս կալանավորվածին: Համաձայն մեր մանդատի՝ մենք այցելում ենք ազատազրկվածներին, դիտարկելու ազատազրկման պայմանները,  նրանց հետ վարվելակերպը նաև օգնելու, որ կապ հաստատեն հարազատների հետ: Կարող եմ հաստատել, որ այց եղել է Կարեն Ղազարյանին»,- ասել է Գոհար Տեր-Հակոբյանը:

Ադրբեջանում ձերբակալված Կարեն Ղազարյանը Տավուշի մարզի Բերդավան համայնքի բնակիչ է, որին ադրբեջանցիները ձերբակալել էին հուլիսի 15-ին ու ներկայացնում էին իբրեւ դիվերսանտի։ Հայկական կողմը հերքել է այդ հաղորդումը, ընդգծելով՝ Կարեն Ղազարյանը որևէ առնչություն չունի բանակի հետ, առողջական խնդիրներ ունի և դեռևս 2013 թվականից հաշվառված է համապատասխան բուժհաստատությունում:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 27%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    23 C°
     
    26°  15° 
    20.04.2024
    26°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: