ԵՐԵՎԱՆ 23 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հյուսիսային պողոտայում մեկնարկել է ավանդական դարձած «Երևան ՏԱՐԱԶֆեստ» 4-րդ փառատոնը (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Երևանի քաղաքապետարանի «Երևանյան ամառ 2018» եռամսյա միջոցառումների ծրագրով Հյուսիսային պողոտայում մեկնարկել է «Երևան ՏԱՐԱԶֆեստ» 4-րդ փառատոնը: Ավանդույթի համաձայն, առաջին հատվածը ցուցահանդես-տոնավաճառն էր:

Ինչպես նախորդ տարիներին, այս անգամ ևս «Երևան ՏԱՐԱԶֆեստ» 4-րդ փառատոնը բաղկացած է երկու հատվածից. ցուցահանդես-տոնավաճառից հետո կներկայացվեն հայ դիզայներների նոր հավաքածուները:
Այս տարի փառատոնին մասնակցել է 25 տաղավար: Իրենց պատրաստած տարազները, զարդանախշերը, գործերն ու այլ նմուշները ներկայացրել են «Տերյան մշակութային կենտրոնը», «Տարազ և արտ» ֆոտոլաբը, Ասեղնագործ վարպետները, «Tashir Street» առևտրի կենտրոնը, «Հայկական ապրանքանիշեր» ընկերությունը, «Ֆոտո ատելիե Մարաշլեանը», «Անահիտ Սիմոնյան ֆեյշն» նորաձևության տունը, «Տարազ ԷյԷմ» ազգային նորաձևության սրահը, «Տարազ» ընկերությունը, «Շուշան-Տաթև» ձեռագործ զարդերի ընկերությունը, «Hand made by Arus» ընկերությունը, «Հայրենիքի զարգացման նախաձեռնություն» հիմնադրամը, «Հայտիկնիկ» ընկերությունը, «Մեգերյան կարպետը», «Շադոյան Ֆեյշն» նորաձևության տունը, ինչպես նաև Երևան քաղաքի պատմության թանգարանը:
Բարի ավանդույթ է դարձել նաև ՀՀ-ում հավատարմագրված դեսպանությունների և ազգային փոքրամասնությունների մշակութային կենտրոնների մասնակցությունը փառատոնին: Իրենց ազգային մշակույթը տաղավարներում ներկայացրել են Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության, Իսրայելի Պետության, Հնդկաստանի Հանրապետության դեսպանությունները, Երևանում գիտության և մշակույթի ռուսական կենտրոնը, «Տևտոնիա» գերմանացիների մշակութային ՀԿ-ն, «Պոլոնիա» Հայաստանի լեհերի միությունը, Հայաստանի ուկրաինացիների ֆեդերացիան:
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տուրիզմի բաժնի պետ Գևորգ Օրբելյանը նշել է. «Մենք կարևորում ենք փառատոնում այլ ազգերի մշակույթի ներկայացումը: Արդեն ավանդույթ է դարձել, որ ամեն տարի փառատոնին մասնակցում են այլ ազգերի ներկայացուցիչներ՝ ներկայացնելով իրենց ազգային, մշակութային առանձնահատկությունները: Ինչպես զբոսաշրջիկներին են հետաքրքրում մեզ ազգային տարազն ու ավանդույթները, այդպես էլ Հայաստանի բնակիչները մեծ սիրով մոտենում են այլ ազգերի տաղավարներին, հետաքրքրվում նրանց մշակույթով: Սա կարելի է համարել մշակութային հարաբերությունների ստեղծում հայ և այլ ազգերի միջև»:
Այս տարի փառատոնին մասնակցելու նպատակով Իսպանիայից Երևան է ժամանել Վիյենայի քաղաքապետարանի տուրիզմի բաժնի ղեկավար Մերսեդես Մենոր Սեզպեդեսը, ով խոստովանել է, որ հիացած է հայկական տարազների գեղեցկությամբ: «Շատ ուրախալի է, որ Երևանում կարևորում են ազգայինը, ավանդականը և համադրում են այն ժամանակակից ոճերին: Ստացվում է շատ գեղեցիկ և ինքնատիպ դիզայն: Ինձ և հազարավոր այլ զբոսաշրջիկների համար սա իսկական տոն է և առիթ՝ ծանոթանալու հայկական բազմադարյա մշակույթին»,- նշել է Մերսեդես Մենոր Սեզպեդեսը: Հատկանշական է, որ փառատոնի ընթացքում նա ներկայացրել է նաև իր ազգային տարազները, որոնք բերել էր Իսպանիայից:
Փառատոնի ընթացքում հանդիսատեսի համար ելույթ են ունեցել «Տարոնցիներ» ազգագրական երգի-պարի համույթը, «Միլեն» պարային համույթը: Հետաքրքիր ելույթներով են հանդես եկել նաև ազգային փոքրամասնությունները ներկայացնող մասնակիցները:

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 20%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    23 C°
     
    27°  15° 
    25.04.2024
    29°  17° 
    26.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: