ԵՐԵՎԱՆ 22 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Թրամփը հայտնել է ԱՄՆ գործերին միջամտող երկրների մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանը, Չինաստանը եւ հնարավոր է՝ Հյուսիսային Կորեան միջամտում են Միացյալ Նահանգների գործերին, եւ նման գործողությունների թիվը կարող է աճել իր երկրի տնտեսական աճի պատճառով: Այս մասին նա հայտարարել է Օհայո նահանգում ելույթ ունենալիս, հայտնում է NBC-ն:

«Մենք պետք է կանգնեցնենք դա: Մենք պետք է կանգնեցնենք միջամտությունը եւ բոլոր նրանց, ովքեր մեզ վրա հարձակվում են: Եվ նրանք շատ են: Այստեղ է ե՛ւ Ռուսաստանը, ե՛ւ Չինաստանը: Հյուսիսային Կորեայի հետ մեզ մոտ ամեն ինչ լավ է, սակայն նրանք եւս, հավանաբար, նույն բանն են անում»,- ասել է ամերիկացի առաջնորդը:

ԱՄՆ-ում ընթանում է նախագահական ընտրություններին Ռուսաստանի հնարավոր միջամտության քննությունը: Ամերիկյան հետախուզությունը կարծում է, որ դա կատարվել է Կրեմլի հրահանգով: Մոսկվայում բոլոր մեղադրանքները հերքում են: Օգոստոսի 2-ին ԱՄՆ ազգային հետախուզության ղեկավար Դենիել Քոութսը հայտարարել էր, որ Ռուսաստանը ԱՄՆ ներքին գործերի վրա ազդեցություն է գործել ինչպես իր իշխանությունների միջոցով, այնպես էլ լրատվամիջոցների, համացանցի եւ «միջնորդների»:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 31%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    22 C°
     
    26°  16° 
    21.04.2024
    25°  14° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: