ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Մադուրոն Կոլումբիայի նախագահին մեղադրել է իր դեմ մահափորձին մասնակցության մեջ

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն շաբաթ մեղադրել է Կոլումբիայի նախագահ Խուան Մանուել Սանտոսին իր դեմ մահափորձին մասնակցության մեջ: Այս մասին հայտնել է անձամբ երկրի ղեկավարը ազգին հղած ուղերձում, որը հեռարձակել է TeleSUR հեռուստաալիքը: 

«Ամեն ինչ մատնացույց է անում աջերին, վենեսուելական ուլտրաաջերին՝ կոլումբիական ուլտրաաջերի հետ, եւ այս մահափորձի հետեւում Խուան Մանուել Սանտոսի անունն է»,- ասել է Մադուրոն:

Մադուրոն հրապարակել է չհաջողված մահափորձի  որոշ մանրամասներ: «Թռչող սարքը պայթեց իմ դիմաց»,- ասել է պետության ղեկավարը: Նրա խոսքով՝ ինքը սկզբում տեղի ունեցածն ընդունել է որպես պիրոտեխնիկայի պայթյուն՝ հանդիսավոր միջոցառման ավարտի առիթով, սակայն հետո գործնականում անմիջապես տեղի է ունեցել երկրորդ պայթյունը, որից հետո սկսվել է իր պաշտպանության եւ տարհանման գործողությունը: Մադուրոն եւ երկրի բարձրագույն ղեկավարության անդամները չեն տուժել:

Վենեսուելայի առաջնորդը հավելել է, որ միջադեպի ժամանակ հանգիստ է եղել, քանի որ «լիովին վստահում է ժողովրդին եւ զինված ուժերին»: «Ինձ Աստվածն է պաշտպանում, այդ պատճառով ես ողջ եմ եւ հաղթում եմ»,- ասել է Մադուրոն:

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 54%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    13 C°
     
    26°  16° 
    21.04.2024
    24°  15° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: