ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Լարսի անցակետում որոշակի դրական փոփոխություն կա, սակայն հերթը դեռ առկա է. փոխնախարար

galatv.am

Լարսի անցակետում որոշակի դրական փոփոխություն կա: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել  ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Արմեն Փամբուխչյանը:

Նա տեղեկացրել է, որ ռուսական հատվածում հերթը նվազել է, բեռնատարների մասով այն կազմում է 4 կմ, մարդատարների մասով՝ 7-8 կմ: «Գիշերը թողունակությունն արագացել է, սակայն, ամեն դեպքում, հերթը դեռ առկա է»,-նշել է Արմեն Փամբուխչյանը:

Ավելի վաղ նախարարի տեղակալը գրառում էր կատարել այն մասին, որ հայկական բեռնատարները օգոստոսի 5-ից արգելափակված են Լարսի անցակետում: Բեռնատարների շարասյունը հասնում է 6-7 կիլոմետրի: Նշվում  է, որ բեռնատարների մեծ մասը տեղափոխում է շուտ փչացող պտուղ-բանջարեղեն: Խնդրին բախված գործարարներն ու վարորդները պահանջում են պատկան մարմիններին՝ հարցին շտապ լուծում տալ, քանի որ իրենց կրած վնասները ժամ ժամի կրկնապատկվում են:

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 51%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    13 C°
     
    27°  15° 
    20.04.2024
    26°  17° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: