ԵՐԵՎԱՆ
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 20 143,46 դրամ ԱՐԾԱԹ - 243,07 դրամ ՊԼԱՏԻՆ - 12 563,32 դրամ

Հայաստանում ԱՄՆ դեսպանը՝ վերջին շրջանի աղմկահարույց քրգործերի մասին

aua.am

Կարևոր է ներկայիս կառավարության կողմից իրավունքի գերակայության և պատշաճ գործընթացների հավասար ու անկախ կիրառման ապահովումը: Այս մասին NEWS.am-ի հարցմանն ի պատասխան ասել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը՝ մեկնաբանելով վերջին շրջանի աղմկահարույց քրեական գործերը:

«Նախկին պաշտոնյաների դեմ հարուցված գործերի առնչությամբ էապես կարևորվում է ներկայիս կառավարության կողմից իրավունքի գերակայության  և պատշաճ գործընթացների հավասար ու անկախ կիրառման ապահովումը»,- ասել է նա:

Հարցին՝ որն է դատական համակարգում կոռուպցիայի դեմ պայքարի ամենաարդյունավետ միջոցը, դեսպանը նշել է, որ իրենց ոգեւորում է կոռուպցիան արմատախիլ անելու և թափանցիկությունը խթանելու նոր կառավարության ջանքերը. «Կոռուպցիան արմատախիլ անելու և թափանցիկությունը խթանելու նոր կառավարության ջանքերը ոգևորում են մեզ: Մենք վաղուց ի վեր աջակցել ենք դատաիրավական բարեփոխումներին՝ նպատակ ունենալով ապահովել դատական անկախություն, որպեսզի ամրապնդվի իրավունքի գերակայությունը և ապահովվի խաղի հավասար պայմաններ բոլորի համար: Հայաստանի գրավչությունը օտարերկրյա ներդրումների տեսանկյունից գնահատելիս ամերիկյան ներդրողները նաև համակ ուշադրությամբ դիտարկում են, թե ՀՀ կառավարությունն ինչպես է վերաբերվում օտարերկրյա ընկերություններին, այդ թվում՝ Լիդիանին: Հավատացած ենք, որ կառավարությունը հավատարիմ կմնա արդար մրցակցության սկզբունքներին»:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան

Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ
0 C°
 
   
23.01.2019
   
24.01.2019
Հարցում

2019 թվականը բեկումնայի՞ն կլինի Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում: