ԵՐԵՎԱՆ 6 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 18,858.88 դրամ ԱՐԾԱԹ - 219.95 դրամ ՊԼԱՏԻՆ - 13,225.22 դրամ

Արցախի ԱԳՆ ղեկավարն ընդունել է «Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումար» կազմակերպության համակարգողին

Օգոստոսի 8-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանն ընդունել է «Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումար» հասարակական կազմակերպության համակարգող Մարիամ Ավագյանին։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Ադրբեջանից հայ փախստականների հարցն ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման համատեքստում։

Մասիս Մայիլյանն ընդգծել է, որ Ադրբեջանը, լինելով ջարդերի, էթնիկ զտումների կազմակերպիչ, ինչպես նաև Արցախի դեմ ռազմական ագրեսիայի նախաձեռնող,  ամբողջական պատասխանատվություն է կրում ինչպես հայ, այնպես էլ ադրբեջանցի փախստականների առջև, ովքեր դարձել են պաշտոնական Բաքվի՝ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը բռնի ուժով լուծելու քաղաքականության զոհերը։

Հանդիպմանը մասնակցել է նաև ԼՂՀ փախստականների հասարակական կազմակերպության ղեկավար Սարասար Սարյանը։

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Ամպամած
Խոնավություն՝ 80%
Քամի՝ 11.27 կմ/ժ
6 C°
 
  11° 
16.11.2018
  10° 
17.11.2018
Հարցում

Կո՞ղմ եք Փաշինյանի քաղաքականությանը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում: