Իրանում ստեղծված տնտեսական վիճակը կարող է դիտվել որպես հնարավորություն հայ-իրանական տնտեսական կապերի ընդլայնման համատեքստում

Հարևան Իրանի նկատմամբ ամերիկյան պատժամիջոցների վերականգման մասին լուրից հետո երկրում գլուխ բարձրացրած անհանգստություններն ունեն բավական օբյեկտիվ հիմքեր և պայմանավորված են ինչպես փակ հասարակություններին բնորոշ պոռթկումներով, այնպես էլ Իրանի տնտեսության որոշ առանձնահատկություններով:
Բանն այն է, որ Միացյալ Նահանգների կողմից պատժամիջոցների կիրառման արդյունքում Իրանում կտրուկ նվազելու է ամերիկյան արժույթի շրջանառությունը, ինչը կհանգեցնի իրանական ռիալի «պարապուրդի», արդյունքում՝ փոխարժեքի նվազման: Սա իրանական տնտեսության առանձնահատկության արդյունքն է. արժույթի շուկան մշտապես եղել է վերահսկողության ներքո՝ զրկվելով ինքնակարգավորման մեխանիզմներից: Արդյունքում, շուկան պահանջում է միջամտություն, ինչն ըստ էության, արվում է. իրանական իշխանությունները հեշտացրել են ռիալի առքուվաճառքը: Ըստ էության, այս քայլը կարճաժամկետ արդյունք կտա՝ թույլ չտալով հընթացս ռիալի կտրուկ արժեզրկում, սակայն ավելի երկար ժամանակահատվածի համար լրացուցիչ գործողություններ են անհրաժեշտ, քանի որ տնտեսության փակ լինելու արդյունքում չկան համակարգի աշխատանքի այլընտրանքային մեխանիզմներ, այլ կերպ ասած ռիալի ազատականացված առքուվաճառքը միառժամանակ հետո արդյունք չի տա, քանի որ չկա շարունակականություն ապահովող մեխանիզմը:
Իրանական տնտեսության ևս մեկ առանձնահատկության բացասական հետևանք է Թրամփի հայտնի հայտարարության սպասվող արդյունքը, այն է՝ ով աշխատում է Իրանի հետ, չի աշխատի ԱՄՆ հետ: Առևտրային հարաբերություններում Իրանը մշտապես տարբերվել է խիստ պրոտեկցիոնիստական քաղաքականությամբ, ինչի արդյունքում Իրանում ձեռնտու է եղել միայն խոշորների ներկայությունը: Խոշորի պարագայում կշեռքի մի նժարին իրանական, մյուսին՝ ամերիկյան տնտեսությունն է. մրցակցային անհավասարակշռությունն ակնհայտ է: Սա նշանակում է, որ հարևան երկրի իշխանությունները, չի բացառվում, շուտով նաև իրենց այդ քաղաքականությունը վերանայեն, օտարերկրյա կապիտալի ավելի փոքր մասշտաբի ներկայացվածության շնորհիվ տնտեսական աշխուժություն ապահովելու նպատակով: Եվ չնայած Իրանում հասունացող հասարակական դժգոհությունները, հավանաբար, իրանական կապիտալը դուրս կբերեն մի շարք տարածաշրջանային ծրագրերից, Հայաստանի համար սա կարող է ԱՏԳ –ների (ազատ տնտեսական գոտի) գործունեության ակտիվացման համար լավ հնարավորություն հանդիսանալ, հատկապես, երբ Հայաստանը նաև դեպի ԵԱՏՄ 180 մլն-անոց շուկա ցամաքային ելք է ապահովում:
Հենց այստեղ է, որ Հայաստանի իշխանությունների կողմից պետք է գործի դնել գրագետ քաղաքականություն և Իրանին հնարավորինս նրբանկատորեն հիշեցնել Հայաստանի հետ առավել ակտիվ հարաբերվելու օգուտները՝ միաժամանակ չնեղացնելով արևմտյան գործընկերներին:
այլ նյութեր այս թեմայով
- Արևմուտքն օբյեկտի՞վ է հացահատիկի ճգնաժամի հարցում Բայց հասկանալի է, որ հնչող գնահատականներն ու տեղեկատվությունը շատ ավելի ուռճացված է՝ ի հաշիվ աֆրիկյան տարածաշրջանը...
- Եվրոպական կենտրոնական բանկն առաջին անգամ 11 տարվա ընթացքում կբարձրացնի տոկոսադրույքը Այս քայլն ընդգծում է սպառողական գների տարեկան աճի մակարդակի հետ կապված մտահոգությունները, որը մայիսին կազմել...
- ԱՄՆ-ն և «Մեծ յոթնյակի» երկրները նոր պատժամիջոցային փաթեթ են սահմանել Ռուսաստանի և Բելառուսի դեմ Սպիտակ տան հայտարարության համաձայն՝ պատժամիջոցների տակ հայտնված հեռուստաալիքների թվում են ՌԴ Առաջին ալիքը, «Россия-1»...
- «Գազպրոմ»-ն ամբողջությամբ դադարեցրել է գազի մատակարարումը Բուլղարիա և Լեհաստան՝ ռուբլով չվճարելու պատճառով Հաղորդագրությունում նշվում է, որ «Գազպրոմ Էքսպորտը» ապրիլի 26-ի գործունեության ավարտի դրությամբ այդ ընկերություններից...
- ՎԶԵԲ-ը Ռուսաստանի տնտեսության 10 տոկոս անկում է կանխատեսում 2022-ին և զրոյական աճ՝ 2023-ին Դա բացասաբար կանդրադառնա Արեւելյան Եվրոպայի, Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի մի շարք հարեւան երկրների վրա»,- ասված...
այլ նյութեր այս թեմայով
- Իրանն ու Արգենտինան ԲՐԻԿՍ-ին միանալու հայտ են ներկայացրել Նա հույս է հայտնել, որ Իրանի անդամակցությունը ԲՐԻԿՍ-ին «լրացուցիչ օգուտներ» կբերի երկու կողմերին։ Խաթիբզադեն...
- ՌԴ ԱԳ նախարարը կայցելի Իրան «ՌԴ ԱԳ նախարարը կայցելի Իրան»,- ասել է իրանցի դիվանագետը։ Միաժամանակ նա չի նշել ռուսաստանցի նախարարի առաջիկա այցի...
- Իրանցի գեներալը սպառնացել է Թել Ավիվն ու Հայֆան «հողին հավասարեցնել» Սիոնիստական ռեժիմի կողմից օկուպացված մուսուլմանական տարածքները կվերադառնան իսլամական աշխարհ առաջիկա 25 տարում:
- Իրանն ու Նորվեգիան քաղաքական խորհրդակցությունների փոխըմբռնման հուշագիր են ստորագրել Հանդիպմանը քննարկված մյուս հարցերը վերաբերել են աֆղանցի փախստականների առջև ծառացած խնդիրները նվազեցնելուն և...
- Իրանն ու Ռուսաստանը բանակցում են Բուշերի ատոմակայանի 2-րդ և 3-րդ բլոկների կառուցման շուրջ Թեհրանում Իրանի նավթի նախարար Ջավադ Օջիի և Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսանդր Նովակի հանդիպման շրջանակում, Բեհռուզ...
-
23:09
Սահմանադրության օրը՝ երթ, հուլիսի 8-ին՝ հանրահավաք․ «Դիմադրություն» շարժման առաջիկա անելիքները
-
22:02
ԼՂ-ում խաղաղապահների պատասխանատվության գոտում խախտումներ չեն արձանագրվել. ՌԴ ՊՆ
-
20:17
Փաշինյանը Սամվել Կարապետյանի հետ քննարկել է «Տաշիր» ընկերությունների խմբի ներդրումային ծրագրերի ընթացքը
-
20:07
Կլուծի՞ նվազագույն աշխատավարձի նախատեսվող բարձրացումը սոցիալական խնդիրները
-
19:29
Ի՞նչ են պայմանավորվել Ռուբինյանն ու Թուրքիայի ներկայացուցիչը. ԱԳՆ–ն մանրամասներ է հայտնում
-
19:16
Վարչապետն ընդունել է Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարին
-
19:10
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ
-
18:09
Ֆինլանդիայի ԱԳՆ ղեկավարը նշել է երկրի՝ ՆԱՏՕ մտնելու ժամկետները
-
17:24
Գագիկ Ջհանգիրյանը հրաժարական է տվել
-
17:17
Հուլիսի 6-ին կգումարվի ԱԺ արտահերթ նստաշրջան
-
16:37
Եղանակը Հայաստանում. առաջիկա 5 օրվա կանխատեսում
-
16:30
Ափսոս, որ չգնահատվեցի իմ երկրի կողմից. կանադահայ բռնցքամարտիկն այլևս չի ներկայացնի Հայաստանը
-
16:16
Լեհաստանն ավարտել է Բելառուսի հետ սահմանին կառուցվող պատի կառուցումը
-
15:51
Մենք կարող ենք հանկարծակի գալ մի օր գիշերը. Էրդողանը Սիրիայում ռազմական գործողությունների հանկարծակի մեկնարկ է թույլ տվել
-
15:00
Կառավարությունը ՍԴ դատավորի պաշտոնում առաջադրել է Սեդա Սաֆարյանի թեկնածությունը
-
14:32
Ես հրաժարական եմ ներկայացնում հանձնաժողովի նախագահի պաշտոնից. Արմեն Գևորգյան
-
14:10
Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
-
13:53
Պատժի անխուսափելիության սկզբունքը պետության կայացման ամենակարևոր գործոնն է. Վարչապետը շնորհավորել է դատախազության համակարգի աշխատողներին
-
13:41
ՀՀ նախագահը ՍԴ դատավորի պաշտոնում առաջադրել է Հովակիմ Հովակիմյանի թեկնածությունը
-
13:22
«Ռոսատոմը» ներկայացրել է Հայաստանում միջուկային բնագավառի իրավասությունները
օրվա
շաբաթվա
ամսվա
-
17:41
Ռուսական գազի էմբարգոն կկործանի Եվրոպայի տնտեսությունը. Հունգարիայի վարչապետ
-
17:41
Տեղի ունեցավ ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահությանը նվիրված նամականիշի մարման արարողությունը
-
19:16
ԱԱԾ-ն բացահայտել և կանխել է պետական դավաճանության դեպքեր
-
20:06
Արցախի նախագահը հանրային գործիչների և ՀԿ-ների ներկայացուցիչների հետ քննարկել է հանրային խորհրդի ձևավորման հարցեր
-
14:56
Վրաստանը ողջունում է ԵՄ աջակցությունն Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հաստատման հարցում. Զուրաբիշվիլի
-
10:47
Քոթանջյանի ներդրումն անգնահատելի է հայ թատրոնի և կինոյի զարգացման գործում. Փաշինյանը ցավակցել է Ռաֆայել Քոթանջյանի մահվան կապակցությամբ
-
15:37
Սերգեյ Լավրովը Մևլութ Չավուշօղլուի հետ կքննարկի նաև Լեռնային Ղարաբաղի հարցը․ Մարիա Զախարովա
-
18:33
Կհարկվե՞ն արդյոք մասնավոր տրանսֆերտները
-
19:49
Երկրները լինում են կա՛մ ինքնիշխան, կա՛մ գաղութ, միջանկյալ կարգավիճակ գոյություն չունի. Պուտին
-
19:06
Ադրբեջանի ցինիզմը նորանոր դրսևորումներ է ստանում
Խոնավություն՝ 34%
Քամի՝ 3,09 կմ/ժ