ԵՐԵՎԱՆ 11 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Պաղեստինի նախագահը միջազգային հանրությանը կոչ է արել միջամտել Գազայում ստեղծված իրավիճակին

ria.ru

Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը դիմել է միջազգային հանրությանը Գազայի հատվածում ստեղծված իրավիճակին միջամտելու կոչով՝ հետագա ապակայունացումը դադարեցնելու համար, փոխանցում է«ՐԻԱ Նովոստի» գործակալությունը:

«Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասն այսօր  միջազգային շփումներ է անցկացրել բոլոր  մակարդակներում` Գազայի հատվածում մեր ժողովրդի դեմ իսրայելական լարումը դադարեցնելու համար»,- հայտնել է գործակալությունը:

Հաղորդվում է, որ Աբասն «ընդգծել է այս սրմանը վտանգը և միջազգային հանրությանը կոչ է արել անհապաղ միջամտել՝ «հետագա ավերածությունն ու անկայունության» դադարեցնելու համար:

Հիշեցնենք, որ երեկ երեկոյան իսրայելական զորքերը Գազայի հատվածից արձակված 180 հրթիռ էին հետապնդել՝ որսալով դրանցից 30-ը և ի պատասխան հարձակվելով զինյալների ավելի քան 150 օբյեկտի վրա: Պաղեստինցի բժիշկները հայտնում են երեք զոհի մասին, իսրայելական կողմից հաղորդվում է առնվազն յոթ վիրավորի մասին:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 43%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    10 C°
     
    21°  10° 
    30.03.2024
    19°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: