ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Մելանյա Թրամփի ծնողներին ԱՄՆ քաղաքացիություն է շնորհվել

usatoday.com

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի կնոջ՝ Մելանյա Թրամփի ծնողներին շնորհվել է ԱՄՆ քաղաքացիություն, այս մասին տեղեկացրել է NBC հեռուստաալիքի թղթակից Քելլի Օ'Դոննելը Twitter-ի իր պաշտոնական էջում, փոխանցում է Tert.am-ը։

Նշենք, որ այս տարվա փետրվարին հայտնի էր դարձել, որ ԱՄՆ առաջին տիկնոջ ծնողները ստացել են երկրի մշտական բնակիչների կարգավիճակ, այսինքն՝ ստացել են «Գրին քարտ»։ Այս լուրը բուռն քննադատությունների տեղիք տվեց ԱՄՆ նախագահի դեմ, որը հայտնի է ներգաղթյալների հանդեպ իր բավականին կոշտ քաղաքականությամբ։

Ըստ ԱՄՆ գործող օրենքների՝ օրինական ներգաղթյալներն իրավունք ունեն դիմում ներկայացնելու իրենց հարազատների՝ ԱՄՆ մուտք գործելու համար։ Այդ ցանկի մեջ մտնում են երեխաները, ամուսինները, քույրերն ու եղբայրները, ինչպես նաև ծնողները։ Հայտնի է, որ գործող օրենսդրության հենց այս նորմերից են օգտվել Մելանյա Թրամփի հայրն ու մայրը։

Ըստ տեղեկությունը տարածած լրագրողի՝ Սպիտակ տունը դեռևս հրաժարվում է որևէ կերպ մեկնաբանել վերոնշյալ լուրը։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 51%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    13 C°
     
    27°  15° 
    20.04.2024
    26°  17° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: