ԵՐԵՎԱՆ 18 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Փաշինյանը պատրաստ է Ալիևի հետ բանակցությունների վերսկսմանը

Հայաստանը պատրաստ է իրադարձությունների զարգացման ցանկացած սցենարի, այդ թվում` բանակցությունների վերսկսմանը։ Այսօր Տավուշի մարզում լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Ադրբեջանի նախագահի հետ հնարավոր հանդիպմանը վերաբերող հարցին, ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Բոլորս հասկանում ենք, որ անհրաժեշտ է որոշակի նախապատրաստական փուլ, որոշակի նախապայմաններ բանակցությունների վերսկսման համար։ Մենք մեր պատրաստակամությունն ենք հայտնել բանակցային գործընթացը կառուցողական հունով շարունակելու` այն քաղաքական պարտավորությունների շրջանակում, որ մենք ստանձնել ենք, և ՀՀ ազգային շահերի համատեքստում»,- ասաց Փաշինյանը։

Հիշեցնենք, իր նախորդ հարցազրույցներից մեկում Փաշինյանն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպելու պատրաստակամություն էր հայտնել, բայց որոշակի պայմանավորվածություն այս պահին չկա։

Հստակություն չկա նաև Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հավանական հանդիպման հարցում, թեև հայտարարվել էր, որ այդ թեման քննարկվել էր Փաշինյանի բրյուսելյան այցի ընթացքում։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 34%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    18 C°
     
    25°  14° 
    17.04.2024
    27°  15° 
    18.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: