ԵՐԵՎԱՆ 21 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 18,664.15 դրամ ԱՐԾԱԹ - 220.02 դրամ ՊԼԱՏԻՆ - 12,672.33 դրամ

Մերկելն օգոստոսի 23-ին այցով կժամանի Վրաստան

hurriyetdailynews.com

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն ընթացիկ տարվա օգոստոսի 23-24-ին պաշտոնական այցով կգտնվի Վրաստանում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 14-ին հայտնել Է Վրաստանի հանրային հեռուստատեսությունը (ՎՀՀ)՝ վկայակոչելով երկրի արտաքին գործերի նախարարության աղբյուրներ:

«Նախնական տվյալներով՝ Գերմանիայի կանցլերը պաշտոնական այցը Վրաստան կկայանա ընթացիկ տարվա օգոստոսի 23-24-ին, Անգելա Մերկելի Վրաստան առաջիկա այցի ամսաթվի եւ ծրագրի վերաբերյալ պաշտոնական տեղեկատվությունն առաջիկա ժամերին կհրապարակի Վրաստանում Գերմանիայի դեսպանությունը»,-հայտնել Է ՎՀՀ-ն: Վրաստանի ԱԳ նախարար Դավիթ Զալկալիանին օգոստոսի 14-ին ՎՀՀ-ին տված հարցազրույցում ասել Է, որ Թբիլիսիում «մեծ կարեւորություն են տալիս կանցլերի այցին»:

«Գերմանիան Վրաստանին աջակցություն Է ցուցաբերում եվրոպական եւ եվրատլանտյան ինտեգրացման գործընթացում, օգնություն՝ բարեփոխումների եւ կոնկրետ նախագծերի իրականացման գործում. նման բարձրաստիճան անձի այցը շատ կարեւոր Է մեր երկրի համար»,-նշել Է նախարարը: Վրաստան այցը Մերկելի համար երկրորդը կլինի ԳԴՀ-ի կանցլերի կարգավիճակում: Առաջին անգամ նա Թբիլիսի Է այցելել 2008 թվականին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Արևոտ
Խոնավություն՝ 46%
Քամի՝ 6.44 կմ/ժ
21 C°
 
15°  24° 
22.09.2018
14°  25° 
23.09.2018
Հարցում

Ձեր կարծիքով՝ Ադրբեջանը կդառնա՞ ՀԱՊԿ անդամ: