Արցախի Աժ նախագահ. Ադրբեջանը փորձում է կոնֆլիկտի սրացումներ ձեռնարկել Հայաստանի հետ սահմանի տարբեր կետերում
Արցախի Հանրապետության բանակցությունների չմասնակցելը խոսում է այն մասին, որ Ադրբեջանը պատրաստ չէ Ղարաբաղի հիմնախնդրի հարցում գնալ կարգավորման: «Արմենպրես»-ի հետ զրուցում խոսելով Արցախի Հանրապետության բանակցային գործընթացին մասնակցելու վերաբերյալ, նման տեսակետ հայտնեց Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը: «Բանակցային գործընթացում ցավոք ոչ այնքան լավ ժամանակներ են այս պահին: Մեզ մոտ փակուղային իրավիճակ է և շատ դժվար է կանխատեսել, թե ինչ լրացուցիչ իմպուլսներով կարելի է խթանել բանակցային գործընթացը: Մենք երկու հիմնական խնդիր ունենք, որոնցից մեկը խորքային է՝ բանակցային գործընթացում շատ վաղուց խախտվել է ձևաչափը: 1997-1998 թվականներից հետո բանակցային ձևաչափն աղճատված է, այսինքն Արցախի Հանրապետությունը չի մասնակցում բանակցություններին: Դրանից հետո բանակցություններն ընդհանրապես փոխել են իրենց ընդհանուր կառուցվածքը և, եթե մինչև այդ բանակցություններ տեղի են ունեցել ակտիվ երկխոսության ճանապարհով, ապա այսօր ամեն ինչ փոխվել է` անցել են մաքոքային դիվանագիտության, այսինքն` միջնորդներն են այցելում բոլոր կողմերին»,- նշեց Ղուլյանը: Նա առանձնացրեց նաև մեկ այլ խնդիր, որը բանակցային գործընթացը չի խթանում, այն է` ամեն անգամ Ադրբեջանը փորձում է ինչ-որ կառուցակարգեր մտածել, որտեղ կոնֆլիկտը երևում է որպես հայ-ադրբեջանական: «Հենց այս պատճառաբանությամբ է, որ Ադրբեջանը փորձում է կոնֆլիկտի սրացումներ ձեռնարկել Հայաստանի հետ սահմանի տարբեր կետերում: Այս ամենը միջոցներ են` արդարացնելու ադրբեջանական այն կարծրատիպը, որով փորձում են ցույց տալ թե կոնֆլիկտը հայ-ադրբեջանական է: Բացի եռակողմ հանդիպումից, կարծում եմ, այլ տարբերակ չի կարող լինել, քանի որ շատ վաղուց ղարաբաղյան հիմնախնդրի բանակցային գործընթացը պաշտոնապես հաստատված է փաստաթղթերով` ամենաբարձրը ԵԱՀԿ Բուդապեշտի գագաթնաժողովն է»,- նշեց Ղուլյանը: Նա վստահեցրեց, որ կան փաստաթղթեր, և համաձայն դրանց՝ Արցախի Հանրապետության մասնակցությունը բանակցային գործընթացին անհերքելի է : ԱՀ Աժ նախագահի կարծիքով՝ բանակցություններին Արցախի մասնակցելու՝ Ադրբեջանի պատասխանից շատ պարզ կերևա, իրենք ցանկանում են իրական կարգավորում, թե խնդիր են դրել հետաձգել հիմնախնդրի կարգավորումը: «Չի կարող հակամարտության գլխավոր կողմը հեռացված կամ մի կողմ քաշված լինել բանակցությունների սեղանից»,- շեշտեց Աշոտ Ղուլյանը: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսին Արցախում կայացած ասուլիսի ընթացքում ասել էր, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար ամենակարևոր կոմպոնենտն է համարում ճիշտ ձևաչափով բանակցությունները, որոնց պետք է անպայման մասնակցություն ունենա նաև Արցախը:
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ 41%
Քամի՝ 0,51 կմ/ժ