ԵՐԵՎԱՆ 26 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Օսիպյանը՝ Քոչարյանի տապալված մամուլի ասուլիսի մասին

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի տապալված մամուլի ասուլիսի առնչությամբ ոստիկանությունը ոչ մեկից բողոք չի ստացել։ Այս մասին օգոստոսի 21-ին հրավիրված մամուլի ասուլիսին հայտարարել է ոստիկանապես Վալերի Օսիպյանը, հաղորդում է News.am-ը: 

Նրա խոսքով՝ ոստիկանության տրամադրության տակ եղած լուսանկարներն ու տեսանյութը խոսում են այն մասին, որ անօրինական ոչինչ տեղի չի ունեցել։ «Ամեն քաղաքացի ցանկացած վայրում կարծիք հայտնելու իրավունք ունի. իրավունք ունի օրենքի շրջանակներում միտինգներ ու բողոքի ցույցեր իրականացնել։ Սա, սակայն, չի նշանակում, որ բոլորը կարող են անել՝ ինչ ցանկանան և վկայակոչեն իմ խոսքերը՝ պետք է լինի օրենքի շրջանակներում։ Նույնիսկ եթե նրանց գործողություններն անօրինական են եղել, մենք ոչ մի բողոք չենք ստացել»,–հայտարարել է Օսիպյանը։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 18%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    25 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    29°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: