ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Մերկելն Ալիևի հետ կքննարկի Ղարաբաղ այցելելու պատճառով «սև ցուցակում» հայտնված պատգամավորի հարցը

Գերմանիան ցավում է, որ Բունդեսթագի պատգամավոր Ալբերտ Վայլերին արգելել են մուտք գործել Ադրբեջան: Այս մասին հայտնել է Գերմանիայի կառավարության մամուլի քարտուղար Շտեֆֆեն Զայբերտը` նշելով, որ Անգելա Մերկելն այդ հարցը կբարձրացնի Ալիևի հետ հանդիպմանը, հայտնում է Urdupoint-ը: 

Նշենք, որ Վայլերը պետք է ուղեկցեր Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին օգոստոսի 23-25-ը կովկասյան երկրներ կատարելիք իր այցի ժամանակ։

Ավելի վաղ ԶԼՄ-ները հաղորդել էին, որ Մերկելի «Քրիստոնեա-դեմոկրատական միություն» (ՔԴՄ) կուսակցության անդամ և Հարավային Կովկասի երկրների հետ փոխհարաբերությունների հարցերով գերմանական խորհրդարանական խմբի փոխնախագահ Վայլերին արգելվել է Ադրբեջան մուտք գործել 2014 և 2016 թվականներին Լեռնային Ղարաբաղ կատարած այցի պատճառով:

«Ցավում ենք ադրբեջանական իշխանությունների ընդունած դիրքորոշման համար. դա չի նպաստում Լեռնային Ղարաբաղի խնդրի շուրջ երկխոսությանը: Կանցլերը պատրաստ է քննարկել այդ հարցը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ», - ասել է Զայբերտը։

Նա նշել է նաև, որ Ադրբեջանի կառավարությունը հրաժարվել է փոփոխել իր որոշումը, չնայած նրան, որ «մի շարք բանակցություններ» են անցկացվել:

Զայբերտի խոսքով` Վայլերը կուղեկցի Մերկելին Վրաստան և Հայաստան կատարելիք այցերի ժամանակ:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 27%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    16 C°
     
    20°  10° 
    30.03.2024
    20°  10° 
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: