ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

UNESCO-ն հայոց լեզվի` Համշենի բարբառն ընդգրկել է «անհետացման վտանգի տակ գտնվող լեզուների» մեջ

UNESCO-ն վերջերս հայոց լեզվի` Համշենի բարբառը վերստին ներառեց «անհետացման վտանգի տակ գտնվող» լեզուների շարքում: Ըստ UNESCO-ի հրապարակած ցանկի` Թուրքիայում նման վտանգի տակ են գտնվում 18 լեզուներ:

Այդ կապակցությամբ ներկայիս Թուրքիայի Արդվին նահանգի Խոփա գավառում բնակվող համշենահայ մտավորական Ջեմիլ Աքսուն մեկնաբանություն է տվել պոլսահայ «Ակօս» շաբաթաթերթին: Ըստ Akunq.net-ի` Աքսուն մասնավորապես ասել է. «Ներկայում իրենց համշենցի համարողների բնակավայրեր կան Թուրքիայի Արևելասևծովյան շրջանի Արդվին, Ռիզե, Տրապիզոն նահանգների բազմաթիվ գավառներում, ինչպես նաև` Էրզրում, Դյուզջե և Սաքարյա նահանգներում: Ընդհանրապես, համարվում է, որ Թուրքիայում բնակվող համշենցիներն աշխարհագրորեն բաժանվում են երկու հիմնական խմբի` արևելյան և արևմտյան: Արևելյան Համշենը կազմված է Արդվինի Խոփա և Բորչկա գավառներում բնակվողներից, ինչպես նաև` հիշյալ գավառներից Սաքարյայի Քոջաալի, Քարասու և Դյուզջեի Աքչաքոջա բնակավայրեր գաղթած համշենցիներից: Արևմտյան Համշենն ընդգրկում է Ռիզե նահանգի Չամլըհեմշին, Հեմշին, Փազար, Իքիզդերե, Չայելի, Արդեշեն և Ֆընդըքլը գավառները և Տրապիզոնի Արաքլը գավառը, Էրզրումի Սպերը, Ուզունդերեն, Թորթումը և Նարման: Ենթադրվում է, որ այդ աշխարհագրական բաժանումը միևնույն ժամանակ ունի լեզվական առումով մշակութային տարբերություն: Այն դեպքում, երբ Արևմտյան Համշենում խոսում են թուրքերեն, արևելյան խմբի համշենցիները երկու լեզվով են խոսում` թուրքերեն և հոմշեցնակ-համշենահայերեն կոչվող արևմտահայերենից»:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 26%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    14 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: