ԵՐԵՎԱՆ 27 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայաստանում բացվել է չինարենի խորացված ուսուցման դպրոց

Այսօր հիշարժան օր է հայ-չինական հարաբերությունների պատմության համար։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 22-ին Հայ-չինական բարեկամության դպրոցի բացման ժամանակ հայտարարել է ՀՀ-ում Չինաստանի դեսպան Թիան Էրլուն։

Նա ուրախությամբ նշել է, որ բարեկամության դպրոցի շենքի շինարարությունը բարեհաջող ավարտվել է, իսկ շինարարությունն իրականացվել է Չինաստանի անհատույց օգնությամբ. «Չինարենի խորացված ուսուցման դպրոցը կարեւոր է երկու երկրների միջեւ հումանիտար կապերի ամրապնդման տեսանկյունից»,- հայտարարել է դեսպանը։

Նրա խոսքով՝ շինարարությունը 15 ամիս է ձգվել, իսկ դա վկայությունն է այն բանի, որ չինացի բանվորները աշխատում են օր ու գիշեր, որ կառուցեն ժամանակակից շինություն, գրում է News.am-ը։

Դեսպանը շնորհակալություն է հայտնել շինարարներին, Կրթության եւ գիտության նախարարությանը եւ Երեւանի քաղաքապետարանին։ «Չնայած մեր երկրները միմյանից տարածքներով շատ հեռու են, սակայն նրանք հայտնի են իրենց հարուստ մշակույթով, մենք շատ ընդհանրություններ ունենք ավանդույթների տեսանկյունից»,-նշել է դեսպանը։

Թիան Էրլուն շեշտել է այն ուշադրությունը, որ ՀՀ կառավարությունն հատկացնում է կրթության ոլորտի զարգացմանը եւ հայ-չինական համագործակցությանը։

Նա հայտարարել է, որ ՀՀ-ում չինարեն սովորողների քանակը աճում է եւ տասնյակ երիտասարդներ ամեն տարի կրթություն են ստանում Չինաստանում երկրի կառավարության կողմից տրամադրվող կրթաթոշակների հաշվին։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 17%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    27 C°
     
    26°  15° 
    20.04.2024
    26°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: