ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Գերմանիա-Հայաստան հարաբերությունների մեջ կանցլերի այցն աննախադեպ է

Armenpress

Оգոստոսի 24-25-ը պաշտոնական այցով Հայաստան կժամանի Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Անգելա Մերկելը: Կանցլերի այցին ընդառաջ «Արմենպրես»-ն ամփոփել է Հայաստանի և Գերմանիայի երկկողմ հարաբերությունների 26 տարին:

Հայաստանի Հանրապետության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992թ. հունվարին: Դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր հայկական կողմը 26 պաշտոնական այց է կատարել Գերմանիայի Դաշնային Հանրապետություն՝ նախագահի, վարչապետի և ԱԳ նախարարի մակարդակով: 1995թ.-ից պաշտոնական այցով Հայաստան ժամանած ԳԴՀ պաշտոնյաների մեջ կանցլերի այցն իր տեսակով աննախադեպ է: Մինչ այս, այցեր են եղել Բունդեսթագի նախագահի, փոխվարչապետի և ԱԳ դաշնային նախարարի մակարդակով:

Հայաստանի Հանրապետության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության միջև, դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր, կնքվել է տնտեսական, կրթական, մշակութային և առևտրային ոլորտի 45 համաձայնագիր: Կազմվել է 4 արձանագրություն, կնքվել՝ տարբեր ոլորտներում համագործակցության 5 հուշագիր:

Երկու երկրները երկու անգամ հանդես են եկել համատեղ հայտարարություններով: Հայաստանի Հանրապետության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարությունների միջև 26 տարիների ընթացքում ստորագրվել է 4 հայտագիր:

Հայաստանից Գերմանիայի արտահանված ապրանքաշրջանառության ծավալը 2017թ. կազել է 132 483.5 հազար ԱՄՆ դոլար, իսկ ներմուծումը` (ըստ ապրանքի ծագման երկրի) 206 523.3 հազար ԱՄՆ դոլար:

2005թ. հունիսի 15-ին Գերմանիայի Դաշնային Հանրապետության խորհրդարանը Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ որոշում է ընդունել: 2015թ.-ի ապրիլի 23-ին Հայոց ցեղասպանության մասին հայտարարությամբ է հանդես եկել ԳԴՀ նախագահ Յոախիմ Գաուկին, իսկ 2016թ. հունիսի 2-ին ԳԴՀ Բունդեսթագն ընդունել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևը:

Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Անգելա Մերկելի պաշտոնական այցի շրջանակներում կայանալու են հայ-գերմանական բարձր մակարդակի բանակցություններ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելի գլխավորությամբ: Հայաստանի վարչապետը և Գերմանիայի կանցլերը բանակցությունների արդյունքները կամփոփեն համատեղ մամուլի ասուլիսում:

Այցելության շրջանակներում կանցլեր Անգելա Մերկելը հանդիպում կունենա նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ:

Գերմանիայի կանցլերը կայցելի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։

ՀՀ և ԳԴՀ երկկողմ հարաբերությունների վերաբերյալ տվյալները վերցված են ՀՀ ԱԳՆ պաշտոնական կայքից:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 27%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    16 C°
     
    20°  10° 
    30.03.2024
    20°  10° 
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: